Նավթի խոշոր արտահոս Է տեղի ունեցել Չիլիի հարավում. BioBio
INTERNATIONAL NEWSՉիլիի Մագալյանեսի տարածաշրջանում շուրջ 720 հազար լիտր նավթ Է լցվել շրջակա միջավայր՝ Արգենտինայի YPF նավթի-գազի ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած արտահոսի պատճառով: Հոկտեմբերի 17-ին այս մասին հայտնել Է BioBio ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռադիոկայանի տվյալներով՝ նավթը տարածվել Է շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով: Ընկերությունն արդեն սկսել Է միջադեպի հետեւանքների վերացման միջոցներ ձեռնարկել:
Նավթի տարածման վայր են ուղեւորվել նաեւ Չիլիի հարավում գտնվող տարածաշրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մասնագետները: Նրանք կգնահատեն աղտոտման մակարդակը եւ կորոշեն, թե ինչ գործողություններ պետք Է ձեռնարկվեն: Իշխանությունների գնահատումներով՝ նավթի տարածման հետեւանքների վերացումը կարող Է մի քանի շաբաթ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



