Նավթի խոշոր արտահոս Է տեղի ունեցել Չիլիի հարավում. BioBio
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի Մագալյանեսի տարածաշրջանում շուրջ 720 հազար լիտր նավթ Է լցվել շրջակա միջավայր՝ Արգենտինայի YPF նավթի-գազի ընկերության ձեռնարկությունում տեղի ունեցած արտահոսի պատճառով: Հոկտեմբերի 17-ին այս մասին հայտնել Է BioBio ռադիոկայանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ռադիոկայանի տվյալներով՝ նավթը տարածվել Է շուրջ 6 հազար քառակուսի մետր մակերեսով: Ընկերությունն արդեն սկսել Է միջադեպի հետեւանքների վերացման միջոցներ ձեռնարկել:
Նավթի տարածման վայր են ուղեւորվել նաեւ Չիլիի հարավում գտնվող տարածաշրջանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտի մասնագետները: Նրանք կգնահատեն աղտոտման մակարդակը եւ կորոշեն, թե ինչ գործողություններ պետք Է ձեռնարկվեն: Իշխանությունների գնահատումներով՝ նավթի տարածման հետեւանքների վերացումը կարող Է մի քանի շաբաթ տեւել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



