Զինված հարձակում դեղատան վրա․ ատրճանակի սպառնալիքով հափշտակել են դեղատան գումարը
SOCIETYՀոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը:
Փաստի առթիվ նույն քննչական բաժնի քննիչ Համբարձումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ե. Թ.-ն աշխատում է նշված դեղատանը՝ որպես դեղագործ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



