Զինված հարձակում դեղատան վրա․ ատրճանակի սպառնալիքով հափշտակել են դեղատան գումարը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 13-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 16:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ե.Թ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգել է, որ ժամը 16:20-ի սահմաններում Աճառյան փողոցի 32/27 հասցեում գործող «Թեո Ֆարմա» դեղատուն է մտել անհայտ անձը և ատրճանակի սպառնալիքի տակ հափշտակել դեղատանը եղած գումարը:
Փաստի առթիվ նույն քննչական բաժնի քննիչ Համբարձումյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ զինված ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն դիմած Ե. Թ.-ն աշխատում է նշված դեղատանը՝ որպես դեղագործ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



