Բաքվում ահաբեկիչ է վնասազերծվել
INTERNATIONAL NEWSՍահմանային պետական ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչ Ահմեդջան Իդրիսի Զիյադխանովը, որը ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը միանալու մտադրությամբ փորձել էր նստել Բաքու-Ստամբուլ չվերթի օդանավ։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ՊՍԾ-ին, հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Զիյադխանովը ավելի վաղ ՝ ՌԴ-ում 2 տարի 6 ամիս ազատազրկման մեջ էր անցկացրել գողության եւ թալանի համար։ Ազատվելուց հետո նա կապվել էր կրոնական խմբավորման անդամների հետ՝ մտադիր լինելով Ադրբեջանի, իսկ այնուհետ՝ Թուրքիայի տարածքով միանալ ահաբեկչական ԻՊ կազմակերպությանը։ Փաստով հետաքննությունը շարունակվում է։
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



