Բաքվում ահաբեկիչ է վնասազերծվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍահմանային պետական ծառայության աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի, Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակիչ Ահմեդջան Իդրիսի Զիյադխանովը, որը ԻՊ ահաբեկչական կազմակերպությանը միանալու մտադրությամբ փորձել էր նստել Բաքու-Ստամբուլ չվերթի օդանավ։
Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով ՊՍԾ-ին, հետաքննության ընթացքում պարզվել է, որ Ա. Զիյադխանովը ավելի վաղ ՝ ՌԴ-ում 2 տարի 6 ամիս ազատազրկման մեջ էր անցկացրել գողության եւ թալանի համար։ Ազատվելուց հետո նա կապվել էր կրոնական խմբավորման անդամների հետ՝ մտադիր լինելով Ադրբեջանի, իսկ այնուհետ՝ Թուրքիայի տարածքով միանալ ահաբեկչական ԻՊ կազմակերպությանը։ Փաստով հետաքննությունը շարունակվում է։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



