Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSՎրաստանի արևելյան Կախեթի շրջանում շաբաթ երեկոյան 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 18:48-ին (համընկնում է Երևանի հետ) Դեդոպլիսծկարո քաղաքից 25 կմ հարավ-արևելք ընկած շրջանում և Ադրբեջանի հետ սահմանային գյուղից 6 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորությամբ:
Ինչպես հաղորդվում է, այսօր ավելի վաղ Վրաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ: Այս անգամ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիից 58 կմ հեռավորությամբ՝ Ծալկա քաղաքից 14 կմ հեռավորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



