Վրաստանում այսօր երկու երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի արևելյան Կախեթի շրջանում շաբաթ երեկոյան 3.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով երկրի Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին:
Սեյսմոլոգների տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 18:48-ին (համընկնում է Երևանի հետ) Դեդոպլիսծկարո քաղաքից 25 կմ հարավ-արևելք ընկած շրջանում և Ադրբեջանի հետ սահմանային գյուղից 6 կմ հեռավորությամբ: Երկրաշարժի օջախը գտնվել է 40 կմ խորությամբ:
Ինչպես հաղորդվում է, այսօր ավելի վաղ Վրաստանում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ: Այս անգամ երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիից 58 կմ հեռավորությամբ՝ Ծալկա քաղաքից 14 կմ հեռավորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի ստացվել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



