Տուժողը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել է հիվանդանոց
SOCIETYՀունիսի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1973 թ. ծնված Լուսինե Դ.-ն եւ հայտնել, որ մի մարդ հարձակվել է իրենց շենքի հարեւանների վրա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին, շենքի միջանցքում, վիճաբանության ժամանակ, 1967 թ. ծնված Կորյուն Ա.-ն փայտով, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է 1984 թ. ծնված Մխիթար Օ.-ի գլխին ու մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Տուժողը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կորյուն Ա.-ն ներկայացել է բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



