Տուժողը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 17-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1973 թ. ծնված Լուսինե Դ.-ն եւ հայտնել, որ մի մարդ հարձակվել է իրենց շենքի հարեւանների վրա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին, շենքի միջանցքում, վիճաբանության ժամանակ, 1967 թ. ծնված Կորյուն Ա.-ն փայտով, ձեռքերով եւ ոտքերով հարվածել է 1984 թ. ծնված Մխիթար Օ.-ի գլխին ու մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:
Տուժողը «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Կորյուն Ա.-ն ներկայացել է բաժին:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



