Թուրքիայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց. ուղևորներին տարհանել են
INTERNATIONAL NEWSԹուրքական Զոնգուլդաք քաղաքի օդանավակայանում Germania գերմանական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. այն սկսել է սահել վայրէջքի պահին:
Ինչպես հայտնում է Корреспондентը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ուղևորներին տարհանել են: Նշվում է, որ ինքնաթիռը ժամանել է գերմանական Դյուսելդորֆից: Օդանավը վայրէջք է կատարել օդանավակայանում և դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Միջադեպի հետևանքով խուճապ էր առաջացել:
Ուղևորների տարհանման ընթացքում նաև փրկարարական աշխատանքներ են իրականացվել խցանված օդանավի համար:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու վայրէջքից հետո օդանավը չի կարողացել կանգնել և դուրս է եկել թռիչքուղուց:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



