Թուրքիայում ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց. ուղևորներին տարհանել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական Զոնգուլդաք քաղաքի օդանավակայանում Germania գերմանական ավիաընկերության ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել. այն սկսել է սահել վայրէջքի պահին:
Ինչպես հայտնում է Корреспондентը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, ուղևորներին տարհանել են: Նշվում է, որ ինքնաթիռը ժամանել է գերմանական Դյուսելդորֆից: Օդանավը վայրէջք է կատարել օդանավակայանում և դուրս է եկել թռիչքուղու սահմաններից: Միջադեպի հետևանքով խուճապ էր առաջացել:
Ուղևորների տարհանման ընթացքում նաև փրկարարական աշխատանքներ են իրականացվել խցանված օդանավի համար:
Դեռևս հայտնի չէ, թե ինչու վայրէջքից հետո օդանավը չի կարողացել կանգնել և դուրս է եկել թռիչքուղուց:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



