MLS. Իբրահիմովիչն ու Ռունին՝ դուբլի հեղինակ
SPORTMLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Գելաքսին» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Վանկուվերին»:
«Լոս Անջելես Գելաքսիի» կազմում հաշիվը չորրորդ րոպեին բացել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: 58-րդ րոպեին 36-ամյա հարձակվողը նաեւ կրկնապատկել է հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ:
Իբրահիմովիչը 20 գոլով երկրորդն է MLS-ի ռմբարկուների ցուցակում եւ 10 գոլ զիջում է առաջին տեղում գտնվող Ժոզեֆ Մարտինեսին («Ատլանտա»):
«Դի Սի Յունայթեդն» Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի դուբլի օգնությամբ 5:0 հաշվով ուժեղ է գտնվել «Մոնրեալ Իմփեքթից»:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



