MLS. Իբրահիմովիչն ու Ռունին՝ դուբլի հեղինակ
ՍՊՈՐՏMLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Լոս Անջելես Գելաքսին» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթել է «Վանկուվերին»:
«Լոս Անջելես Գելաքսիի» կազմում հաշիվը չորրորդ րոպեին բացել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: 58-րդ րոպեին 36-ամյա հարձակվողը նաեւ կրկնապատկել է հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ:
Իբրահիմովիչը 20 գոլով երկրորդն է MLS-ի ռմբարկուների ցուցակում եւ 10 գոլ զիջում է առաջին տեղում գտնվող Ժոզեֆ Մարտինեսին («Ատլանտա»):
«Դի Սի Յունայթեդն» Անգլիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունիի դուբլի օգնությամբ 5:0 հաշվով ուժեղ է գտնվել «Մոնրեալ Իմփեքթից»:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



