«Բարսելոնան» «Աթլետիկի» դեմ խաղում խուսափեց պարտությունից
SPORTԻսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Աթլետիկին»: Հանդիպումը կայացավ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Օսկար դե Մարկոսը, ով աչքի ընկավ 41-րդ րոպեին: Տանտերերը հավասարեցրին հաշիվը խաղավերջում շնորհիվ հարձակվող Մունիր Էլ Հադադիի:
Նշենք, որ «կապտանռնագույնները» միավորներ են կորցնում արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ: Ավելի վաղ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը պարտվել էր «Լեգանեսին» (1:2) և ոչ-ոքի խաղացել «Ժիրոնայի» (2:2) հետ:
«Բարսելոնան» վաստակած 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկը» 7 միավորով 14-րդ տեղում է:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



