«Բարսելոնան» «Աթլետիկի» դեմ խաղում խուսափեց պարտությունից
ՍՊՈՐՏԻսպանիայի առաջնության 7-րդ տուրում «Բարսելոնան» չկարողացավ հաղթել «Աթլետիկին»: Հանդիպումը կայացավ Բարսելոնայի «Կամպ Նոու» ստադիոնում և ավարտվեց ոչ-ոքի` 1:1:
Հանդիպման հաշիվը բացեց պաշտպան Օսկար դե Մարկոսը, ով աչքի ընկավ 41-րդ րոպեին: Տանտերերը հավասարեցրին հաշիվը խաղավերջում շնորհիվ հարձակվող Մունիր Էլ Հադադիի:
Նշենք, որ «կապտանռնագույնները» միավորներ են կորցնում արդեն երրորդ հանդիպումն անընդմեջ: Ավելի վաղ Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը պարտվել էր «Լեգանեսին» (1:2) և ոչ-ոքի խաղացել «Ժիրոնայի» (2:2) հետ:
«Բարսելոնան» վաստակած 14 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Աթլետիկը» 7 միավորով 14-րդ տեղում է:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



