Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Կարծում եմ՝ Ադրբեջանի քաղաքականությունը նույնն է. Արցախի ՄԻՊ-ն՝ ամփոփ իր պաշտոնավարման և Դուշամբեում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին (տեսանյութ)

INTERNATIONAL NEWS

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել:  Մելիքյանը դեռ շարունակում է կատարել Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունները՝ մինչև օրենքով սահմանված կարգով երկրորդ հրաժարականի ներկայացումը: Արցախում մարդու իրավունքների պաշտպանության, ձեռքբերումների ու բացթողումների,Դուշանբե այցից հետո ՀՀ վարչապետի հայտարարության և այլ հարցերի մասին Tert.am-ը զրուցել է Արցախի ՄԻՊ-ի հետ:

-Պարո՛ն Մելիքյան, Դուք դեռ ժամանակ ունեք երկրորդ անգամ  դիմում ներկայացնելու և Արցախի ՄԻՊ-ի պաշտոնից հրաժարվելու համար, գուցե մտափոխվեք:

-Որոշումները կայացվելուց հետո չեն փոխվում, այսինքն՝ սա որոշում էր, ոչ թե մտադրություն: Մտադրություն էր մեկ շաբաթ առաջ, մեկ ամիս առաջ, հիմա դա որոշում է և հետևաբար փոխելու մասին խոսք չկա, բացառությամբ ամենածայրահեղ վիճակների, որոնց մասին չեմ էլ ուզում ասել:

 -Պարո՛ն Մելիքյան, Դուք 2016-ից զբաղեցնում եք Արցախում ՄԻՊ-ի պաշտոնը, ի՞նչ ձեռքբերումներ եղան այդ ընթացքում:

-Դժվարացել եմ ձեռքբերումների մասին խոսել, ավելի մեծ հաճույքով կխոսեի նրա մասին, ինչը ցավոք ինձ չհաջողվեց, բայց դրականի մասին ևս խոսեմ: Առաջինը, մենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարողացանք միջազգային ասպարեզում ներկայացնել և այսօր Արցախի ՄԻՊ հաստատությունը ճանաչված պետական ինստիտուտ է, թե՛ միջազգային մի շարք կառույցներով, թե՛ մեր սփյուռքի ասպարեզներում, երկրորդ՝ դրանք վերածեցինք ծրագրերի, և երրորդ շատ եմ ուզում կարևորել մեր կոլեկտիվը, որ մեզ հաջողվեց լավ թիմ ստեղծել, որը ցանկացած նոր Մարդու իրավունքների պաշտպանի հետ կկարողանա իր գործառություններն իրականացնել:

-Իսկ բացթողումները, կամ գործընթացներ, որոնք չեք հասցրել իրականացնել:

-Այո, բացթողումներ կան և ես ցավում եմ, որ այն մեծ նպատակը, որ մենք մեր առաջ դրել էինք, որոշակիորեն առաջ գնացել ենք, բայց վերջնակետից որոշակիորեն հեռու են: Դա միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախ բերելն է, երկրորդը՝ Արցախի քաղաքացիների համար այն նույն հնարավորությունները ստեղծելն է, որն ունեն Արցախի քաղաքացիների հարևանները: Մենք այսօր էապես զրկված ենք թե՛ իրավապաշտպանության, թե՛ այլ ոլորտներում մասնակցելու տարբեր գործընթացների, այդ թվում նաև կարողությունների զարգացման ծրագրերին, որը կարևոր եմ համարում: Ես երկու ամիս առաջ դիմեցի հայաստանյան քաղաքացիական հասարակությանը, որ նոր պայմաններում եկեք փորձենք հասկանալ, թե ինչպես նորովի բարձրացնենք միջազգային իրավապաշտպան հանրությանը Արցախ բերելու հարցը: Ցավում եմ, որ արձագանքները, մեղմ ասած, բավարար չէին, և եթե անկեղծ լինենք այս գործոնը նույնպես դեր ունեցավ մեր որոշման մեջ: Հայաստանյան քաղաքացիական հասարակությունից այս հարցը բարձրացնել և լուծել փորձելը գուցե ավելի արդյունավետ է:

-Ձեր ֆեյսբուքյան էջն է ակտիվ, արձագանքում եք Հայաստանում տեղի ուենցող իրադարձություններին, Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները որքանով նպաստեցին Ձեր մտադրությունը որոշում դարձնելուն:

-Այստեղ խնդիրը առաջին հերթին վերաբերում է կայունությանը, իմ համոզմամբ, այն գործը, որ մենք իրականացնում ենք, կարող է մաքսիմալ արդյունավետ լինել, երբ հայկական պետություններում կայություն է, ես չեմ ուզում դրանով գործընթացներին դրական կամ բացասական գնահատական տալ, բայց  փաստն այն է, որ կայունության սահմանափակման պայմաններում շատ դժվար է նույն արդյունավետությամբ շարունակել այն աշխատանքը, որ մենք իրականացնում են 2016-ին, 2017-ին : Մենք ավարտեցինք 2016-ից հետո Ադրբեջանում հայատյացության վերաբերյալ փաստահավաքությունը զեկույցով և սրանով ես որոշեցի վերջակետ դնել:

-Հենց այդ զեկույցին անդրադառնանք: Հրապարակվել է Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ զեկույցը, ինչի՞ն է ուղղված կամ որքանո՞վ է այդ զեկույցն իր վրա սևեռելու այն շրջանակների ուշադրությունը, որի անհրաժեշտությունը կա:

-Նախ գոհունակությամբ ուզում եմ ասել, որ նախկինում հաստատված կապերը աշխատում են, ՄԻՊ-ը դեռ ջանքեր չի գործադրել զեկույցը տարածելու ուղղությամբ, բայց արդեն տարածվում է: Ինչին է ուղղված. առաջինն ուղղված է հենց մեզ, մենք պետք է պատկերացում ունենանք ,թե ինչ մտածողություն ունի Ադրբեջանի հասարակությունը:

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում  հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, հայտնել է, որ Ալիևի հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ հրադադարի ռեժիմի խախտումները կանխելու վերաբերյալ:  Փաշինյանը նաև հայտնեց, որ իր պաշտոնավարումից հետո առաջին անգամ են զեկուցում, որ սահմանին այդչափ խաղաղ է եղել: Որքանո՞վ է իրատեսական, որ այդ պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել և դա հերթականը չէ:
 

-Որպես հեռացող Մարդու իրավմունքների պաշտպան, ես կարող եմ մի փոքր ավելի մեծ ծավալով հարցին անդրադառնալ, որովհետև դա վերաբերում է բոլորիս անվտանգությանը:
Ընդհանուր առմամբ՝ դրական է, որ երկրների ղեկավարները պայմանավորվում են որոշակի լարվածության թուլացման միջոցներ կիրառելու ուղղությամբ: Սակայն ինչի մասին մենք պետք է տեղյակ լինենք և  մտածենք: Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանը միշտ քիչ կրակելը կամ չկրակելը իր կողմից համարել է  զիջում, չեմ կարծում, որ ինչ-որ բան փոխվել է և Ադրբեջանի քաղաքականությունը նույն է: Եթե դա իսկապես այդպես է, ապա ինչի դիմաց է այս ամենը, սա կարևոր հարց է, որովհետև ասել, թե՝ մեկ մենք ենք նախահարձակ լինում, մեկ Ադրբեջանն է նախահարձակ լինում,  չենք կարող: Փաստն այն է, որ տվյալ պահին մենք պաշտպանվողի դերում ենք և անգամ ապրիլյան պատերազմն Ադրբեջանը սկզբից փորձում էր ներկայացնել որպես մեր կողմից կատարված գործողության պատասխան: Սա կարևոր հարց է, ես չեմ ասում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ի վնաս Արցախի կամ Հայաստանի, բայց գուցե հետագայում դա ներկայացվի որպես զիջում և ակնկալվի զիջում Հայաստանի կողմից: Նորից ասեմ՝ Ադրբեջանը միշտ, նույնիսկ հրապարակավ իր կողմից սահմանային պասիվությունը ներկայացրել է որպես զիջում: Երկրորդը հատուկ ուզում եմ ընդգծել հաղորդակցության խողովակի մասին հատվածը, որը շատ դրական երևույթ է,  բայց եթե մենք տեսականորեն պատկերացնենք, որ որևէ միջադեպ է տեղի ունենում սահմանին և երկու կողմերը իրար են մեղադրում, ապա ինչ կլինի դրանցի հետո: Հենց դրա համար իմ պատկերացմամբ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները խոսում են միջազգային մանդատի մասին, այսինքն, որ լինի որոշակի մեխանիզմ, որտեղ հնարավոր կլինի պարզել, թե ով է կրակը բացողը:  

Առավել մանրամասն՝ տեսանյութում:
 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead