Մալիում տուարեգների ցեղի ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով 27 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՄալիում տուարեգների ցեղի ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս մեկը ստացել է վիրավորումներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մալիի անվտանգության ու քաղաքացիական պաշտպանության նախարարության թվիթերյան էջին:
Վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 26-ի գիշերը երկրի հյուսիս-արևելքում: Նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Այս ցավալի միջադեպն ընդհատել է 27 մարդու կյանքն ու թողել մեկ տուժած»:
Բախումներից հետո իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ժանդարմներին ու զինվորականներին՝ իրավիճակը կարգավորելու և միջադեպի պատճառը պարզելու համար: Նշվում է, որ հակամարտության բոլոր մասնակիցները մի ցեղի անդամներ են:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



