Մալիում տուարեգների ցեղի ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով 27 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալիում տուարեգների ցեղի ներկայացուցիչների միջև բախումների հետևանքով զոհվել է 27 մարդ, ևս մեկը ստացել է վիրավորումներ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Մալիի անվտանգության ու քաղաքացիական պաշտպանության նախարարության թվիթերյան էջին:
Վարչության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի լույս 26-ի գիշերը երկրի հյուսիս-արևելքում: Նախարարության հաղորդագրության մեջ ասված է. «Այս ցավալի միջադեպն ընդհատել է 27 մարդու կյանքն ու թողել մեկ տուժած»:
Բախումներից հետո իշխանությունները դեպքի վայր են ուղարկել ժանդարմներին ու զինվորականներին՝ իրավիճակը կարգավորելու և միջադեպի պատճառը պարզելու համար: Նշվում է, որ հակամարտության բոլոր մասնակիցները մի ցեղի անդամներ են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



