Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 28 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սաուդյան թագավորության ԱԳՆ-ի աղբյուրին:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Ահվազում ահաբեկչության կազմակերպիչները ֆինօգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից:
«Սաուդյան թագավորության քաղաքականությունն այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հարցում պարզ է, և այն ամբողջովին մերժում է ցանկացած միջամտություն իր ներքին գործերին», - ասել է սաուդական աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ թագավորությունն Իրանին խորհուրդ է տալիս «գնալ նոր ուղղությամբ և իրեն պահել որպես պատասխանատու երկիր»:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



