Սաուդյան Արաբիան հերքում է ներգրավվածությունն Իրանում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը իրանական Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով 28 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սաուդյան թագավորության ԱԳՆ-ի աղբյուրին:
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ավելի վաղ հայտարարել էր, որ Ահվազում ահաբեկչության կազմակերպիչները ֆինօգնություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից:
«Սաուդյան թագավորության քաղաքականությունն այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու հարցում պարզ է, և այն ամբողջովին մերժում է ցանկացած միջամտություն իր ներքին գործերին», - ասել է սաուդական աղբյուրը:
Աղբյուրը հավելել է, որ թագավորությունն Իրանին խորհուրդ է տալիս «գնալ նոր ուղղությամբ և իրեն պահել որպես պատասխանատու երկիր»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



