Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով քարտուղարները և խորհրդականները չորեքշաբթի կհանդիպեն Թեհրանում տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու համար։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։
Հաղորդվում է, որ «Տարածաշրջանային անվտանգության երկխոսություն» անունով նիստը ընթանալու է մեկ օրվա ընթացքում։
Նիստի մասնակիցները քննարկելու են ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաև Առաջավոր Ասիայում ահաբեկչության նոր սպառնալիքները։
Սպասվում է, որ երկխոսության շրջանակներում մասնակիցները նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնեն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



