Թեհրանում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի ազգային անվտանգության հարցերով քարտուղարները և խորհրդականները չորեքշաբթի կհանդիպեն Թեհրանում տարածաշրջանային անվտանգության հարցերը քննարկելու համար։ Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին։
Հաղորդվում է, որ «Տարածաշրջանային անվտանգության երկխոսություն» անունով նիստը ընթանալու է մեկ օրվա ընթացքում։
Նիստի մասնակիցները քննարկելու են ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարը, ինչպես նաև Առաջավոր Ասիայում ահաբեկչության նոր սպառնալիքները։
Սպասվում է, որ երկխոսության շրջանակներում մասնակիցները նաև մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնեն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



