Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին
INTERNATIONAL NEWSԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասեմի և Պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոյի հետ հանդիպմանը հայտնել է սահմանին խոշոր չափով անօրինական զինամթերք հայտնաբերելու մասին, հայտնում է belta.by-ն։
Հանդիպմանը մասնավորապես նշվել է սահմանապահների թվի հնարավոր մեծացման և տարբեր ուղղություններով աշխատանքի ուժեղացման մասին։
«Այնտեղ, որտեղ պետք է, մենք դա կանենք։ Մենք որոշում ենք կայացրել ամրապնդել Ուկրաինայի հետ սահմանը։ Մենք տեսնում ենք, թե ինչքան է այսօր վնաս գալիս այնտեղից Բելառուսի համար, և այդ թվում ինչքան զենք է տեղափոխվում։ Մենք պետք է փակենք սահմանը, բայց ոչ սովորական մարդկանց համար, այլ հանցագործների, զենք տեղափոխողների համար»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



