Լուկաշենկոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասեմի և Պետական սահմանային կոմիտեի նախագահ Անատոլի Լապոյի հետ հանդիպմանը հայտնել է սահմանին խոշոր չափով անօրինական զինամթերք հայտնաբերելու մասին, հայտնում է belta.by-ն։
Հանդիպմանը մասնավորապես նշվել է սահմանապահների թվի հնարավոր մեծացման և տարբեր ուղղություններով աշխատանքի ուժեղացման մասին։
«Այնտեղ, որտեղ պետք է, մենք դա կանենք։ Մենք որոշում ենք կայացրել ամրապնդել Ուկրաինայի հետ սահմանը։ Մենք տեսնում ենք, թե ինչքան է այսօր վնաս գալիս այնտեղից Բելառուսի համար, և այդ թվում ինչքան զենք է տեղափոխվում։ Մենք պետք է փակենք սահմանը, բայց ոչ սովորական մարդկանց համար, այլ հանցագործների, զենք տեղափոխողների համար»,- հայտարարել է Բելառուսի ղեկավարը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



