«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին
SPORTՖուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» առաջին կեսում չիրացրեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ կեսի 56-րդ րոպեին Ռեմզիի փոխանցումից հետո Լակազետը բացեց խաղի հաշիվը: Եվ 3 րոպե անց էմերիի սաները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր թիմի հայտացուցակում վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում 6-րդ հորիզոնականը և ունի 12 միավոր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



