«Արսենալ»-ն առանց Մխիթարյանի հաղթեց «Էվերտոն»-ին
ՍՊՈՐՏՖուտբոլի Անգլիայի առաջնության 6-րդ տուրում Լոնդոնի «Արսենալ»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Էվերտոն»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «զինագործները» առաջին կեսում չիրացրեցին իրենց հնարավորությունները: Միայն երկրորդ կեսի 56-րդ րոպեին Ռեմզիի փոխանցումից հետո Լակազետը բացեց խաղի հաշիվը: Եվ 3 րոպե անց էմերիի սաները նաև կրկնապատկեցին հաշվի տարբերությունը: Այս անգամ աչքի ընկավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված չէր թիմի հայտացուցակում վնասվածքի պատճառով:
Այս հաղթանակից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում 6-րդ հորիզոնականը և ունի 12 միավոր:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



