Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը ԿԸՀ-ում ներկայացրեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում:
«Դրանցից երկուսը վերաբերել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված դեպքերին, մեկը՝ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ»,-ասաց նա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



