Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Կամո Սահակյանը ԿԸՀ-ում ներկայացրեց մինչև քվեարկության օրը, ինչպես նաև այդ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն:
Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ դատախազության միջոցով ստացել է 3 հաղորդում:
«Դրանցից երկուսը վերաբերել է զանգվածային լրատվամիջոցներով հրապարակված դեպքերին, մեկը՝ 40/46 ընտրատեղամասի հանձնաժողովի կողմից, որոնց վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր, իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ»,-ասաց նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



