Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Մոդայիկ» դիետաները ժամանակավոր են և քայքայում են առողջությունը

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Նիհարելու համար կան բազմաթիվ և բազմատեսակ դիետաներ, պետք է ընտրել դրանցից մեկը և համառության շնորհիվ արդյունքի հասնել՝ նիհարել:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ ներկայումս նիհարելու մոդայիկ դիետաները չեն օգնում նիհարելուն, անգամ եթե օգնում են, դա լինում է խիստ ժամանակավոր և առողջությանը վնասելու հաշվին: Իհարկե, պետք է նշել, որ երբեմն բացառություններ լինում են, բայց... շատ երբեմն:

Ներկա պահին աշխարհում հաշվում են նիհարելու ավելի քան 30 000 դիետա: Ըստ ուսումնասիրությունների, ամերիկացիների 65 %–ը տարեկան առնվազն մեկ անգամ սկսում է կիրառել նոր դիետա: Իսկ ի՞նչ են ներկայացնում իրենցից այս դիետաները: Չխորանալով չհետազոտված դիետաների մեջ՝ ասենք, որ անգամ մասնագետների կողմից հաստատված դիետաները ևս անվտանգ չեն: ԱՄՆ–ում բժիշկների կողմից առաջարկվող հանրահայտ 231 դիետաներ ենթարկել են գիտական փորձաքննության, և պարզվել է, որ դրանց 90 %–ը ոչ մի գիտական հիմք չունի, 34 %–ում հաշվի չի առնված օրգանիզմին հասցվելիք վնասը: Պարզվել է, որ դիետա պահող մարդկանց 98 %–ը քաշ գցելուց հետո 5 տարվա ընթացքում նորից գիրանում է, վերադառնում հին քաշին և անգամ գերազանցում այն: 

Ժամանակակից բոլոր «նիհարելու դիետաների» բնորոշ հատկությունն այն է, որ դրանք չեն օգնում, քանի որ հիմնված են բռնի կերպով օրգանիզմին անհրաժեշտ որևէ նյութից զրկելու վրա: Արդյունքում մարդիկ կատաղի կերպով պայքարում են «իրենց օրգանիզմի» դեմ, և միայն շատ քչերն են կարողանում հաղթել: Այդ հաղթանակին էլ հաճախ հասնում են առողջության հաշվին: Հաշվի առեք նաև այն, որ անհաջողությունները էապես ազդում են նաև մարդու հոգեկան առողջության վրա: 

Եվս մի կարևոր հանգամանք: Սա ընդամենը բիզնես է: Ընդ որում, բավականին հաջող: Բիզնես–դիետան համարյա ոչ մի ծախս չի պահանջում՝ գրքեր, բրոշյուրներ, էջեր, հաբեր, կոնսուլտացիաներ և այլն: Իսկ այն, որ արդյունք չի եղել, արդարացում միշտ կա. մեղավորը հենց ինքը՝ դիետա պահողն է:

Դիետան հունարեն բառ է և բառացի թարգմանությամբ նշանակում է կենսակերպ (ռուսերեն՝ образ жизни): Այ, հենց սա է ողջ գաղտնիքը: Իրականում դիետայի իմաստն այն պետք է լինի, որ մարդ վարի առողջ կյանք. լիարժեք, բայց չափավոր սնվել, ակտիվ շարժվել (այստեղ էլ հանկարծ չընկնեք ֆիթնես ակումբների բիզնես պլանների մեջ), լիարժեք քնել և ունենալ իմաստավորված կյանք: Սա ևս դիետայի տեսակ է և կոչվում է ռացիոնալ դիետա: Կան նաև բժշկական դիետաներ, սրանք ևս պետք է պահպանել, որովհետև այդ դիետաները կոնկրետ հիվանդություններով տառապող մարդկանց համար են և կոնկրետ այդ հիվանդությունների ժամանակ են օգտագործվում:

Նիհարելու դիետաները մոդայիկ են դարձել 19–րդ դարից, երբ փոխվեցին գեղեցկության չափանիշները, և համարվեց, որ գեղեցիկ են գույնը գցած և կրակոտ հայացքով պատանիներն ու փխրուն, բարակ մեջքով աղջիկները: Այդ ժամանակ ևս դիետաներ կային: Օրինակ, Բայրոնը օգտագործել է քացախային դիետա, երբ ուտում էին քացախի մեջ թաթախված կարտոֆիլ կամ բրինձ: Դրա իմաստը այն էր, որ հանգեցնում էր սրտխառնոցի և փսխման, ինչի արդյունքում մարդը նիհարում է: Ավելի սարսափելի էր պարազիտար դիետան. մարդը խմում էր հաբ, որը պարունակում էր երիզորդի ցիստաներ, արդյունքում առաջանում էր ճիճվակրություն, որը և բերում էր նիհարելուն: Կային էլ ավելի վտանգավոր դիետաներ, երբ օգտագործվում էին մկնդեղ կամ ստրիխնին:

արելի է փորձել կատարելագործել պարազիտար դիետան: Գիտության ներկա զարգացումը տալիս է այդ հնարավորությունը: Ուղղակի պետք է հասնել նրան, որ նիհարել ցանկացող մարդը ունենա այնպիսի ճիճու, որ այդ ճիճուն էլ ճիճու ունենա: Այդ դեպքում նիհարելու էֆեկտը բացարձակ կլինի: Ինչպես ասում են՝ կմախքը ձեզ օրինակ: Ուղղակի վերջինս գուցե բառացի լինի...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League