Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Օպերային երգիչ դառնալու երազանքս չիրականացավ. դերասան Վիգեն Թադևոսյանի խոստովանությունը

LIFE

Past.am-ն այսօր զրուցել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասան Վիգեն Թադևոսյանի հետ, ում հեռուստադիտողն առավել ծանոթ է «Քաղաքում», «Երեք կյանք», «Լիալուսին» սերիալներից: Երիտասարդ դերասանն օրերս է նշանադրվել դերասանուհի Անի Վարդանյանի հետ:

Ինչպիսի՞ն կլինի առաջիկա հարսանիքը, ի՞նչ միջոցներով է ապրելու արվեստասեր նորաստեղծ ընտանիքը, որո՞նք են այսօր էկրաններին չերևալու հիմնական պատճառները. այս և այլ հարցերի շուրջ անկեղծացավ մեր զրուցակիցը:

-Վիգեն, այժմ ինչ զբաղվածություն ունեք, բացի թատրոնից այլ տեղ աշխատո՞ւմ եք:

-Թատրոնից բացի զբաղվում եմ գեղարվեստական ֆիլմերի և գովազդների կրկնօրինակմամբ: Նաև զբաղված եմ ոչ խաղացանկային ներկայացումներում:

-Ինչպե՞ս է, Ձեզ այլևս սերիալներում չենք հանդիպում:

-Թեև մի քանի սերիալներից առաջարկներ եմ ստացել, բայց հարմար առաջարկ չունեմ: Բացի այդ, թատրոնում զբաղվածությունս շատ է, ֆիզիկապես չեմ հասցնում: Սերիալը շատ ժամանակ է գողանում, քիչ վարձատրում:

Պատանի հանդիսատեսի թատրոնում աշխատող, սերունդ դաստիարակող դերասանների համար համատեղելը դժվար է: Նաև իմ սիրելի թատրոնում շատ գործ կա, ինչի համար անչափ ուրախ եմ ու շնորհակալ մեր ղեկավար Հակոբ Ղազանչյանին:

-Գիտեք, բայց շատ դերասաններ հակառակն են պնդում՝ թատրոնն է ժամանակատար ու քիչ վարձատրող:

-Որքան էլ թատրոնը շատ ժամանակ «խլի», այն բավականությունն ու հոգևոր արժեքը, որը ստանում եմ թատրոնից, ոչ-մի սերիալի հետ փոխել չեմ կարող …

Ինչ վերաբերում է գումարին, սերիալներում աշխատող ոչ պրոֆեսիոնալ ծանոթներ ունեմ, որ այնտեղ 10-14 ժամ զբաղվածություն ունենալով՝ չնչին գումարով են համաձայնում վարձատրվել՝ միայն թե էկրաններին երևան: Նման դեպքում նախ տուժում է սերիալների որակը, և հետո, նրանց հետ նկարահանվող պրոֆեսիոնալների աշխատանքը հայտնվում է նույն հարթության վրա:

-Եթե չեմ սխալվում, նաև երաժշտական կրթություն ունեք: Այդ ուղղությամբ հմտանալու մասին երբեք չե՞ք մտածել:

-Այո, երաժշտական վոկալ կրթություն ունեմ. Թատերական ինստիտուտն ավարտելուց հետո ընդունվեցի Կոնսերվատորիայի դասական վոկալի բաժին՝ միանգամից երկրորդ կուրս: Սակայն թատրոնի զբաղվածության և նկարահանումների պատճառով երկրորդ մասնագիտական կրթությունս կիսատ թողեցի, օպերային երգիչ դառնալու երազանքս չիրականացավ: Բայց ամեն ինչ դեռ առջևում է:

-Ինչպե՞ս եք գնահատում այսօր երիտասարդ դերասանի կարգավիճակը Հայաստանում: Գո՞հ եք Ձեր զբաղվածությունից:

-Կարծում եմ, կրթություն ունեցող յուրաքանչյուր երիտասարդ դերասան ինչ-որ չափով գտնում է իր տեղը: Չնայած, խոչընդոտող ու խանգարող հանգամանքներ շատ կան: Օրինակ, ներկայիս հեռուստաեթերներում հաճախակի առաջին տեղերում զբաղված են ոչ պրոֆեսիոնալները, անընդհատ նույն հոգնեցնող դեմքերն են: Ամեն դեպքում, ես գոհ եմ իմ զբաղվածությունից:

-Շուտով ընտանիք եք կազմելու, արդյոք կկարողանաք հոգալ ընտանիքի հոգսերը միայն թատրոնի եկամուտով, թե՞ նախաձեռնում եք որևէ բիզնես:

-Ուղղակի ծիծաղելի է թատրոնի եկամտով ընտանիքի կարիք հոգալը. կատարված աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն չկա: Այնպես որ, բիզնեսս նախապատրաստական փուլում է գտնվում, ընտանեկան բիզնես է լինելու:

-Այն չի՞ խանգարի մասնագիտությանը, արվեստին:

-Ոչ, ոչ մի կերպ չի կարող խանգարել, հատկապես արվեստին:

-«Քաղաքում» սերիալում Ձեզ հանդիպեցինք երազկոտ տղայի կերպարում: Իրականում երազկո՞տ եք:

-Ոչ, երազկոտ չեմ, ճիշտ հակառակն եմ: Ասեմ ավելին, սերիալային կերպարս ինձ հետ ոչ մի ընդհանրություններ չունի, հաճախ շրջապատիս թյուրիմացության մեջ է գցում:

-Վիգեն, ծնունդով Եղվարդից եք, ո՞ւմ հետ եք ապրում Երևանում:

-Երևանում չեմ ապրում, ծնվել մեծացել եմ Եղվարդում և շարունակում եմ ապրել ծնողներիս հետ:

- Ամեն օր գնում-գալի՞ս եք: Հոգնեցնող ու ծախսատար չէ՞:

-Հաճախ են հարցնում այդ մասին. նշեմ, որ Եղվարդն այնքան էլ հեռու չէ Երևանից: Պատկերացրեք, որ Երևանի ծայրամասերում ապրող ընկերներիցս շուտ եմ երբեմն հասնում աշխատանքի: Ինչ վերաբերվում է ծախսատարին, այո, ծախսատար է, բայց սիրած գործի համար ոչինչ խնայել պետք չէ՝ ո՛չ ժամանակ, ո՛չ էլ Ձեր ակնարկած գումարը:

- Ընտանիքի միա՞կ զավակն եք: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ծնողներս շատ արվեստասեր են, նրանց կարծիքը շատ կարևոր է ինձ համար: Ինձանից մեծ, ամուսնացած քույր և եղբայր ունեմ, հրաշալի զարմիկներ, որոնցից շա՜տ բաներ եմ սովորում: Ինձ համար մեծ տոն է լինում, երբ բոլորս հավաքվում ենք մեր հայրական տանը և անփոխարինելի, անմոռանալի ժամանակ անցկացնում:

-Օրեր առաջ եք նշանադրվել, Ձեր ընտրյալն էլ դերասանուհի է: Դժվար չի՞ լինի ընտանիքում երկու արվեստագետի առկայությունը:

-Դժվարություն բացարձակ չեմ տեսնում: Ասեմ ավելին՝ անչափ ուրախ եմ, որ նույն մասնագիտությունն ունենք և աշխատում ենք միասին:

-Ամեն դեպքում, Ձեզ չի՞ վախեցնում դերասանուհի կին ունենալու հանգամանքը:

-Դե, կարծում եմ՝ նմանը նմանին է գտնում, և երբ կա սեր, փոխադարձ վստահություն՝ վախենալու առիթ չեմ տեսնում:

-Հիշո՞ւմ եք Ձեր առաջին սիրո խոստովանությունը:

-Այո, հիշում եմ, երբեք չեմ մոռանա՝ անձրևոտ օր էր ...

- Կարծեք թե ռոմանտիկ եք, այո՞:

-Դե, կարծում եմ ռոմանտիկ լինելու համար չպետք է նստել և մտածել, ուղղակի պետք է գործել (ժպտում է):

-Բնավորությամբ խանդո՞տ եք:

-Չափի մեջ … Խանդը լավ բան չէ:

-Ի՞նչ եք կարծում, երբևէ Ձեր կնոջ առջև մասնագիտական արգելքներ կդնե՞ք:

-Այդ մասին երբևէ չեմ մտածել:

-Ե՞րբ սպասենք Ձեր հարսանյաց հանդիսությանը:

-Ամռանը՝ հուլիսի երկրորդ կեսին:

-Ի դեպ, ավանդական հարսանիքի կողմնակի՞ց եք, թե՞ արվեստագետին բնորոշ` կտարբերվեք:

-Ե՛վ մեկը, և՛ մյուսը: Արդեն մի քանի հարսանեկան սցենարներ ենք մտածել, բայց մանրամասները Ձեզ կվստահեմ հարսանիքից հետո:

-Ի՞նչ երազանքներ ունեք:

-Ավելի շատ նպատակներ ունեմ, երազելու ժամանակ չեմ ունենում: Միայն ասեմ, որ շատ եմ ցանկանում խաղաղ լինի պետության սահմանը, ոչ մի զոհ չունենանք:

Նելլի Մարգարյան 

FINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89