Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ծովահենների դրոշ. ինչպես կինեմատոգրաֆիան փոխեց իրականությունը

SOCIETY


Մենք գիտենք, որ...

 

Ծովահենների դրոշը սև գույնի էր` վրան նկարված սպիտակ գանգ և խաչված երկու ոսկորներ, ու կոչվում էր «Ուրախ Ռոջեր»:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Իրականությունը այն է, որ ծովահենների նավի վրա հպարտ փողփողացող «Ուրախ Ռոջեր» դրոշը 20–րդ դարի ռոմանտիկ արվեստագետների հաջողված մտահղացումն է: Իհարկե, ծովահենների առաջնորդները կոշտ և դաժան մարդիկ էին, բայց միաժամանակ նրանք հիմար չէին: Նավի դրոշը ծովում ցույց է տալիս, թե դա ում նավն է, և նկատվում է հեռվից: Ստացվում է, որ եթե ծովահենները բարձրացնեն սև դրոշը՝ հնարավոր զոհը կարող է արագ փախչել: Ծովահենները ծովում նավարկել են սովորաբար ինչ–որ երկրի դրոշով, և միայն մի քանի հայտնի նավապետներ էին, որ ունեին սեփական դրոշը: Բայց նաև այս դեպքերում այդ դրոշների վրա գանգ ու ոսկորներ չէին նկարված: Որոշների վրա կենդանիներ էին, որոշների վրա՝ ծովերի պահապան սրբերի դիմանկարներ: Կային նաև այլ դրոշներ, օրինակ՝ Ջոն Կուկի (չշփոթեք Ջեյմս Կուկի հետ) դրոշը դեղնակարմրավուն էր, Բարտոլոմեո Շարպի դրոշի վրա կարմիր գավաթ էր՝ գույնզգույն ժապավեններով, Մոնբար Ավերիչի դրոշի վրա խաչված ոսկորներ և խաղաթղթեր էին. ի դեպ, նա համարում էր, որ լավագույն դրոշը վերջին թալանված նավի նավապետի՝ առագաստի վրա կախված դին է: Համարում են, որ «Ուրախ Ռոջեր» դրոշը պատկանել է Էմմանուել Վայնին: Նա ևս մի դրոշ ուներ՝ վրան նկարված ավազե ժամացույց, որը նշանակում է՝ ձեր ժամանակը ավարտվել է: Ստիդ Բորնետի դրոշը ևս նման էր «Ուրախ Ռոջերին», այդտեղ գանգի հետ խաչված էին ոսկորը և դաշույնը: Բայց այդ դրոշները միշտ չէին բարձրացված:

Սովորաբար ծովահենները, օրինակ, իսպանական առևտրական նավի վրա հարձակվելիս անգլիական դրոշ էին բարձրացնում (Անգլիան և Իսպանիան ծովում անհաշտ հակառակորդներ էին), որպեսզի այդ թալանի մեղքը գցեն հակառակորդի վրա, կամ էլ իսպանական, որպեսզի զոհ նավը հանգիստ մոտենա իրենց: Հնարավոր է, որ միայն այն ժամանակ, երբ նավերը մոտ են և սկսվելու է աբորդաժը, ծովահենները սև դրոշ բարձրացնեին, որպեսզի վախեցնեն թալանվող նավի անձնակազմին և նրանք դիմադրություն ցույց չտան:

«Ուրախ Ռոջեր» դրոշի պատմությունը մի քանի վարկածներ ունի: Այս դրոշի գույնը կապվում է նրա հետ, որ նախկինում, եթե ռազմական նավը կռվի ժամանակ սև դրոշ էր բարձրացնում, նշանակում էր, որ առաջարկում է հակառակորդին հանձնվել, իսկ եթե չէին հանձնվում, բարձրացնում էին կարմիր դրոշ, այսինքն՝ արյուն է հեղվելու, իսկ եթե հանձնվում են՝ սպիտակ դրոշ: Մեկ այլ վարկածով ժանտախտի համաճարակի ժամանակ, եթե նավում հիվանդության դեպք էր արձանագրվում, նավը սև դրոշ էր բարձրացնում, որի վրա լինում էին երկու հորիզոնական սպիտակ շերտ: Սա նշանակում էր, որ այլ նավեր պետք է խուսափեին մոտենալ այդ նավին: Սրանից էլ հենց օգտվում էին ծովահենները՝ նմանատիպ դրոշ բարձրացնելով և մնալով աննկատ: Հետագայում սպիտակ շերտերը փոխվել են սպիտակ ոսկորների: Հաջորդ վարկածով Հնդկական օվկիանոսի ծովահենները իրենց անվանում էին ծովի տերեր՝ «Ալի Ռաջա», որը և փոխվել է «Ուրախ Ռոջերի» ( Jolly Roger): Մի այլ վարկածով դրոշն իր անունը ստացել է սատանայի անվանումներից մեկից՝ Old Roger, հետագայում Old–ը փոփոխվել է Jolly–ով: Մի վարկածով էլ դրոշի անունը առաջացել է Ռոջեր 2–րդ Սիցիլիացի թագավորի անունից, որը բազմաթիվ ծովային ճակատամարտեր էր հաղթել: Նրա դրոշը իրենից ներկայացնում էր կարմիր ֆոնի վրա խաչված երկու սպիտակ ոսկոր:

Զարմանալ կարելի է, թե ինչպես է կինեմատոգրաֆիան փոխում պատմությունը: Նախկինում, եթե միայն պատմաբաններն էին կեղծում պատմությունը, հիմա նրանց միացել է նաև կինոն: Այն, որ «Ուրախ Ռոջեր» դրոշը դարձել է մարդկանց համար ծովահենների խորհրդանիշ, պատճառը ծովահենների մասին նկարահանված բազմաթիվ ֆիլմերն են:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը 

Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia