Yerevan, 27.January.2026,
00
:
00
BREAKING


Մանգուստներն այնքան էլ թռչունների ու կրծողների պաշտպաններ չեն

SOCIETY


Մենք գիտենք, որ...

Մանգուստները օձերի սարսափն են, նրանք սպանում են օձերին: Դա մեզ հայտնի է Կիպլինգի «Ռիկի–տիկի–տավի» պատմվածքից, որտեղ Ռիկի–տիկի–տավի մանգուստը սպանում է թռչունների ձվեր և առնետների ձագեր ուտող Նագա օձին:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Մանգուստը հենց ինքն է քանդում թռչունների բները՝ ուտելով ձվերը, որսում է և վայելում ինչպես առնետներին, այնպես էլ նրա ձագերին:

Մանգուստը ոչ մեծ գիշատիչ կենդանի է: Տարածված է Ասիայում և Աֆրիկայում: Սովորաբար ապրում են խմբերով, անգամ մինչև 50 առանձնյակ ունեցող, որը տիպիկ չէ գիշատիչների համար: Ակտիվ են ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը: Մանգուստի զենքերն են սուր ճանկերը և ատամները: Սնվում են հիմնականում մանր ողնաշարավորներով, միջատներով, խեցգետնակերպերով, ձկներով, թռչուններով և այլն: Որոշ տեսակներ սնվում են նաև մրգերով և արմատապտուղներով: 

Մանգուստը իրականում օձի որս չի կատարում: Իհարկե, քիչ չեն դեպքերը, որ նա օձի է հանդիպում և ճակատամարտի բռնվում նրա հետ: Այդ ճակատամարտում հաղթանակի հավանականությունը կարելի է գնահատել 50/50՝ կապված օձի տեսակի, մեծության և այլ հանգամանքների հետ: Եթե անգամ մանգուստը գիտակցաբար օձ  է փնտրում ուտելու համար, նշանակում է նրա կերը պակասել է: Իրականում սխալ է նաև այն կարծիքը, որ օձի թույնը մանգուստի վրա չի ազդում: Ուղղակի մարտի ժամանակ մանգուստը շատ արագաշարժ է և համբերատար, սպասում է, որ օձը հարձակվի, խուսափում է հարվածից, մի քանի անգամ ինքն է կեղծ գրոհ կազմակերպում, հոգնեցնում օձին, ապա ատամները և ճանկերը խրում նրա վիզը:

Հնդկաստանում որոշ մարդիկ նույնիսկ ընտելացնում են մանգուստին մի քանի պատճառներով. նախ, եթե տանը մանգուստ կա, ապա ավելի հավանական է, որ օձը չի սողա այնտեղ, երկրորդ՝ մանգուստները շատ հեշտ ընտելացվում են և անգամ սկսում են օգնել իրենց տերերին՝ կռվի բռնվել օձերի հետ և, ամենակարևորը, մաքրում են տունը մկներից և առնետներից՝ որսալով և ուտելով նրանց: Այս վերջին գործով նրանք գերազանցում են կատվին:

Որոշելով պայքարել Շառաչող օձերի դեմ՝ ամերիկացիները փորձել են հնդկական մանգուստներ վերաբնակեցնել Ամերիկա մայրցամաքում, բայց շատ շուտ պարզվել է, որ մանգուստները, ի տարբերություն դանդաղաշարժ Կոբրաների, շատ արագ զոհ են դառնում Շառաչող օձերի կայծակնային խայթոցներին:

Նույն նպատակով Կարիբյան ծովի ավազանի կղզիներ վերաբնակեցված մանգուստները ևս չարդարացրեցին մարդկանց հույսերը: Այնտեղ նրանք իրենց համար առատ կեր գտան մանր կրծողների տեսքով և խուսափեցին պայքարել վտանգավոր թշնամիների դեմ: 

Կա մանգուստի մի տեսակ՝ դեղին մանգուստը, որը հետաքրքիր կերպով հավազգիեր է որսում: Նկատելով հավազգի թռչնին՝ նա կանգնում է հետևի թաթերի վրա, թույլ իջեցնում առաջին թաթերը և սկսում երկար ժամանակ զմայլված նայել նրան: Գեղեցկուհին սկզբում անհանգստանում է, հետո տեսնում է, որ գազանիկից վտանգ չկա, հետաքրքրությունը հաղթում է, և նա որոշում է մոտենալ իր գեղեցկությունից շլացած այս ասպետին՝ առանց մտածելու, որ գազանիկը երանության մեջ է՝ զգալով, թե ինչպես է համեղ «նախաճաշն» ինքն իր ոտքով մոտենում իրեն: 

Ինչքան նման է այն դեպքերին, երբ որոշ հայ «անխելք հավերի» թվում է, թե բոլորը զմայլված են իրենցով և կարելի է մոտենալ «անվնաս գազանիկին», ում ձախ ձեռքն, ի դեպ, քոր է գալիս շուտով փող վաստակելու կանխազգացումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia