Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանգուստներն այնքան էլ թռչունների ու կրծողների պաշտպաններ չեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Մանգուստները օձերի սարսափն են, նրանք սպանում են օձերին: Դա մեզ հայտնի է Կիպլինգի «Ռիկի–տիկի–տավի» պատմվածքից, որտեղ Ռիկի–տիկի–տավի մանգուստը սպանում է թռչունների ձվեր և առնետների ձագեր ուտող Նագա օձին:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Մանգուստը հենց ինքն է քանդում թռչունների բները՝ ուտելով ձվերը, որսում է և վայելում ինչպես առնետներին, այնպես էլ նրա ձագերին:

Մանգուստը ոչ մեծ գիշատիչ կենդանի է: Տարածված է Ասիայում և Աֆրիկայում: Սովորաբար ապրում են խմբերով, անգամ մինչև 50 առանձնյակ ունեցող, որը տիպիկ չէ գիշատիչների համար: Ակտիվ են ինչպես գիշերը, այնպես էլ ցերեկը: Մանգուստի զենքերն են սուր ճանկերը և ատամները: Սնվում են հիմնականում մանր ողնաշարավորներով, միջատներով, խեցգետնակերպերով, ձկներով, թռչուններով և այլն: Որոշ տեսակներ սնվում են նաև մրգերով և արմատապտուղներով: 

Մանգուստը իրականում օձի որս չի կատարում: Իհարկե, քիչ չեն դեպքերը, որ նա օձի է հանդիպում և ճակատամարտի բռնվում նրա հետ: Այդ ճակատամարտում հաղթանակի հավանականությունը կարելի է գնահատել 50/50՝ կապված օձի տեսակի, մեծության և այլ հանգամանքների հետ: Եթե անգամ մանգուստը գիտակցաբար օձ  է փնտրում ուտելու համար, նշանակում է նրա կերը պակասել է: Իրականում սխալ է նաև այն կարծիքը, որ օձի թույնը մանգուստի վրա չի ազդում: Ուղղակի մարտի ժամանակ մանգուստը շատ արագաշարժ է և համբերատար, սպասում է, որ օձը հարձակվի, խուսափում է հարվածից, մի քանի անգամ ինքն է կեղծ գրոհ կազմակերպում, հոգնեցնում օձին, ապա ատամները և ճանկերը խրում նրա վիզը:

Հնդկաստանում որոշ մարդիկ նույնիսկ ընտելացնում են մանգուստին մի քանի պատճառներով. նախ, եթե տանը մանգուստ կա, ապա ավելի հավանական է, որ օձը չի սողա այնտեղ, երկրորդ՝ մանգուստները շատ հեշտ ընտելացվում են և անգամ սկսում են օգնել իրենց տերերին՝ կռվի բռնվել օձերի հետ և, ամենակարևորը, մաքրում են տունը մկներից և առնետներից՝ որսալով և ուտելով նրանց: Այս վերջին գործով նրանք գերազանցում են կատվին:

Որոշելով պայքարել Շառաչող օձերի դեմ՝ ամերիկացիները փորձել են հնդկական մանգուստներ վերաբնակեցնել Ամերիկա մայրցամաքում, բայց շատ շուտ պարզվել է, որ մանգուստները, ի տարբերություն դանդաղաշարժ Կոբրաների, շատ արագ զոհ են դառնում Շառաչող օձերի կայծակնային խայթոցներին:

Նույն նպատակով Կարիբյան ծովի ավազանի կղզիներ վերաբնակեցված մանգուստները ևս չարդարացրեցին մարդկանց հույսերը: Այնտեղ նրանք իրենց համար առատ կեր գտան մանր կրծողների տեսքով և խուսափեցին պայքարել վտանգավոր թշնամիների դեմ: 

Կա մանգուստի մի տեսակ՝ դեղին մանգուստը, որը հետաքրքիր կերպով հավազգիեր է որսում: Նկատելով հավազգի թռչնին՝ նա կանգնում է հետևի թաթերի վրա, թույլ իջեցնում առաջին թաթերը և սկսում երկար ժամանակ զմայլված նայել նրան: Գեղեցկուհին սկզբում անհանգստանում է, հետո տեսնում է, որ գազանիկից վտանգ չկա, հետաքրքրությունը հաղթում է, և նա որոշում է մոտենալ իր գեղեցկությունից շլացած այս ասպետին՝ առանց մտածելու, որ գազանիկը երանության մեջ է՝ զգալով, թե ինչպես է համեղ «նախաճաշն» ինքն իր ոտքով մոտենում իրեն: 

Ինչքան նման է այն դեպքերին, երբ որոշ հայ «անխելք հավերի» թվում է, թե բոլորը զմայլված են իրենցով և կարելի է մոտենալ «անվնաս գազանիկին», ում ձախ ձեռքն, ի դեպ, քոր է գալիս շուտով փող վաստակելու կանխազգացումից:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվելԵս երբեք դեմ չեմ կանգնի Առաջնորդին․ միասնությունն ինձ համար ավելի կարևոր է, քան մյուս արժեքները․ Փեզեշքիան Շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք․ Թրամփ