Վրաստանում 50-ամյա կինը ծննդաբերել է իր առաջնեկին
INTERNATIONAL NEWSՎրացական Բաթում քաղաքի ծննդատանը լույս աշխարհ է եկել 60-ամյա տղամարդու և 50-ամյա կնոջ առաջնեկը:
Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով վրացական հեռուստատեսությանը, նորածին աղջկան անվանել են Անաստասիա: Աղջնակի մայրիկի անունն է Զինա Ջոլոխաձե: Զույգը փորձել է երեխա ունենալ 4 տարի:
Նշվում է, որ աղջիկն առողջ է ծնվել: Նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: Նորածին փոքրիկը 2.7 կգ է կշռում, իսկ հասակը 47 սմ է:
Փոքրիկի մասին լուրը և լուսանկարը սոցցանցում հրապարակել է գինեկոլոգը՝ կից գրելով. «Մեր ամենաերջանիկ, էներգետիկ և ոգևորությամբ լի ծնողները, որոնք երկար են սպասել Անաստասիային»:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



