Վրաստանում 50-ամյա կինը ծննդաբերել է իր առաջնեկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացական Բաթում քաղաքի ծննդատանը լույս աշխարհ է եկել 60-ամյա տղամարդու և 50-ամյա կնոջ առաջնեկը:
Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն՝ հղում անելով վրացական հեռուստատեսությանը, նորածին աղջկան անվանել են Անաստասիա: Աղջնակի մայրիկի անունն է Զինա Ջոլոխաձե: Զույգը փորձել է երեխա ունենալ 4 տարի:
Նշվում է, որ աղջիկն առողջ է ծնվել: Նա լույս աշխարհ է եկել կեսարյան հատման միջոցով: Նորածին փոքրիկը 2.7 կգ է կշռում, իսկ հասակը 47 սմ է:
Փոքրիկի մասին լուրը և լուսանկարը սոցցանցում հրապարակել է գինեկոլոգը՝ կից գրելով. «Մեր ամենաերջանիկ, էներգետիկ և ոգևորությամբ լի ծնողները, որոնք երկար են սպասել Անաստասիային»:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



