Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հայհոյանքը քրեականացնելն իրավունքի տեսանկյունից նշանակում է՝ մեկ քայլ հետ, իսկ իրականում սա «ջուր ծեծոցի» է. Երվանդ Վարոսյան

SOCIETY

 

Փաստաբանների պալատը ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնելու նախագիծ է մշակել, որը վերաբերում է հայհոյանքը քրեականացնելուն:

«Հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»,- սահմանվում է առաջարկվող նախագծում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Tert.am-ի հետ զրույցում առաջարկվող նախագծի վերաբերյալ ասաց, որ նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն չկար, իսկ այն ընդունելը կնշանակի մեկ քայլ հետ կատարել իրավունքի տեսանկյունից:

«Եթե լուրջ մոտենանք առաջարկվող նախագծին, ապա որևէ անհրաժեշտություն չկա  ՀՀ-ում իրավունքի տեսակետից մեկ քայլ հետ կատարել: Ցանկացած քրեականացում նշանակում է մեկ քայլ հետ գնալ»,- ասաց Վարոսյանը:

Հարցին, թե որտեղից կարող է ծագել դրա անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վիրավորանքի մասին օրենք կա, որն ապաքրեականացվել է, Երվանդ Վարոսյանն ասաց, որ վիրավորանքի և զրպարտության հարցը լուծված է ՀՀ օրենքով, և հայհոյանքը քրեականացնելու անհրաժեշտությունը չկա։

Նրա խոսքով՝ ցանկացած անձ, ով վիրավորվել է հատկապես հրապարակային  արված  որևէ արտահայտությունից, կարող է քաղաքացիական հայց ներկայացնել և պատասխանատվության կանչել այն անձին, ով իրեն վիրավորել է:

«Դա զուտ իրավական կողմն է, իսկ իմ կարծիքով՝ իրականում այլ բան է կատարվում:   

Ես կարծում եմ, որ գործ ունենք «ջուր ծեծոցիի» հետ, դա ժամանակ սպանելու միջոց է և շատերին , այդ թվում նաև մեզ զբաղեցնելու միջոց է, որպեսզի բան ունենանք անելու:

Սահմանվում է, որ հայհոյանքը հանրության համար հայտնի արտահայտություններն են: Փորձ է արվել բացատրել, թե ինչ է հայհոյանքը:Դա ի՞նչ լղոզված սահմանում է, մեկն էլ այդ լղոզված արտահայտության տակ կարող է հասկանալ ...օրինակ պնդուկը, հանրության մի ստվար զանգվածի համար արդեն հայտնի է, թե ինչ է խորհրդանշում այն, բացի ընդեղենից, և ում է վերաբերում: Սա ձև չէ, սա օրենքի նախագիծ չէ, եթե ուզում եք արգելել ինչ-որ արտահայտություններ ու ժեստեր՝ պարտավոր եք բոլոր արտահայտություններն ու ժեստերը սահմանել օրենքում»,- ասաց Վարոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ այստեղ լրջություն չկա, իսկ քանի որ դա բխել է փաստաբանների պալատից, ապա նրա խոսքով՝ ՓՊ-ն սրանով փորձ է անում շեղել հանրությանը  և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությանը, այն լրջագույն խնդիրներից, որոնք առկա են Փաստաբանների պալատում.

«Պետական միջոցների ոչ նպատակային ծախսից են փորձում շեղել, պետության հաշվին  իրենց «պադավատ»  քշելուց, դրա համար ես ՓՊ-ից սպասում եմ է՛լ ավելի զավեշտալի ու ծիծաղելի նախագծեր: ՓՊ-ն դեռ մի կողմ, բա Արդարադատության նախարարը, բա սա օրենքի նախագի՞ծ  է, որը կարելի է լուրջ ընդունել ու դնել շրջանառության մեջ, ի՞նչ է, բան ու գործ չունե՞ն զբաղվելու, ոչինչ չկար անելու Արդարադատության նախարարությունում, այս օրենքի նախագի՞ծը պետք է դրվեր շրջանառության մեջ, դա էր հա՞ այն ծայրահեղ խնդիրը, որ կանգնած էր այդ նախարարության առաջ մինչև հեղափոխությունը, հիմա հեղափոխությունն եղավ, պարզվեց, որ այս օրենքի նախագիծը պետք է դրվեր շրջանառության մեջ, նախկիններն էլ չէին «ֆայմում»»:

Փաստաբանի խոսքով՝ ներկայացված նախագիծը զավեշտ է, և այն երկար կյանք ունենալ չի կարող:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League