Երևան, 15.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայհոյանքը քրեականացնելն իրավունքի տեսանկյունից նշանակում է՝ մեկ քայլ հետ, իսկ իրականում սա «ջուր ծեծոցի» է. Երվանդ Վարոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Փաստաբանների պալատը ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնելու նախագիծ է մշակել, որը վերաբերում է հայհոյանքը քրեականացնելուն:

«Հայհոյանքը խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ եղանակով հանրորեն հայտնի անպարկեշտ բառերի և հասկացությունների հրապարակային արտահայտումն է համացանցում կամ զանգվածային լրատվության միջոցներով՝ ուրիշի պատիվն ու արժանապատվությունն արատավորելու նպատակով. պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով»,- սահմանվում է առաջարկվող նախագծում:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը Tert.am-ի հետ զրույցում առաջարկվող նախագծի վերաբերյալ ասաց, որ նման նախագիծ ներկայացնելու անհրաժեշտություն չկար, իսկ այն ընդունելը կնշանակի մեկ քայլ հետ կատարել իրավունքի տեսանկյունից:

«Եթե լուրջ մոտենանք առաջարկվող նախագծին, ապա որևէ անհրաժեշտություն չկա  ՀՀ-ում իրավունքի տեսակետից մեկ քայլ հետ կատարել: Ցանկացած քրեականացում նշանակում է մեկ քայլ հետ գնալ»,- ասաց Վարոսյանը:

Հարցին, թե որտեղից կարող է ծագել դրա անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով, որ վիրավորանքի մասին օրենք կա, որն ապաքրեականացվել է, Երվանդ Վարոսյանն ասաց, որ վիրավորանքի և զրպարտության հարցը լուծված է ՀՀ օրենքով, և հայհոյանքը քրեականացնելու անհրաժեշտությունը չկա։

Նրա խոսքով՝ ցանկացած անձ, ով վիրավորվել է հատկապես հրապարակային  արված  որևէ արտահայտությունից, կարող է քաղաքացիական հայց ներկայացնել և պատասխանատվության կանչել այն անձին, ով իրեն վիրավորել է:

«Դա զուտ իրավական կողմն է, իսկ իմ կարծիքով՝ իրականում այլ բան է կատարվում:   

Ես կարծում եմ, որ գործ ունենք «ջուր ծեծոցիի» հետ, դա ժամանակ սպանելու միջոց է և շատերին , այդ թվում նաև մեզ զբաղեցնելու միջոց է, որպեսզի բան ունենանք անելու:

Սահմանվում է, որ հայհոյանքը հանրության համար հայտնի արտահայտություններն են: Փորձ է արվել բացատրել, թե ինչ է հայհոյանքը:Դա ի՞նչ լղոզված սահմանում է, մեկն էլ այդ լղոզված արտահայտության տակ կարող է հասկանալ ...օրինակ պնդուկը, հանրության մի ստվար զանգվածի համար արդեն հայտնի է, թե ինչ է խորհրդանշում այն, բացի ընդեղենից, և ում է վերաբերում: Սա ձև չէ, սա օրենքի նախագիծ չէ, եթե ուզում եք արգելել ինչ-որ արտահայտություններ ու ժեստեր՝ պարտավոր եք բոլոր արտահայտություններն ու ժեստերը սահմանել օրենքում»,- ասաց Վարոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ այստեղ լրջություն չկա, իսկ քանի որ դա բխել է փաստաբանների պալատից, ապա նրա խոսքով՝ ՓՊ-ն սրանով փորձ է անում շեղել հանրությանը  և մասնավորապես՝ Արդարադատության նախարարությանը, այն լրջագույն խնդիրներից, որոնք առկա են Փաստաբանների պալատում.

«Պետական միջոցների ոչ նպատակային ծախսից են փորձում շեղել, պետության հաշվին  իրենց «պադավատ»  քշելուց, դրա համար ես ՓՊ-ից սպասում եմ է՛լ ավելի զավեշտալի ու ծիծաղելի նախագծեր: ՓՊ-ն դեռ մի կողմ, բա Արդարադատության նախարարը, բա սա օրենքի նախագի՞ծ  է, որը կարելի է լուրջ ընդունել ու դնել շրջանառության մեջ, ի՞նչ է, բան ու գործ չունե՞ն զբաղվելու, ոչինչ չկար անելու Արդարադատության նախարարությունում, այս օրենքի նախագի՞ծը պետք է դրվեր շրջանառության մեջ, դա էր հա՞ այն ծայրահեղ խնդիրը, որ կանգնած էր այդ նախարարության առաջ մինչև հեղափոխությունը, հիմա հեղափոխությունն եղավ, պարզվեց, որ այս օրենքի նախագիծը պետք է դրվեր շրջանառության մեջ, նախկիններն էլ չէին «ֆայմում»»:

Փաստաբանի խոսքով՝ ներկայացված նախագիծը զավեշտ է, և այն երկար կյանք ունենալ չի կարող:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ Շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում Էմին Օհանյանը, Ալեքս Սահակյանը, Վահե Սուքիասյանը կիսում են 1-5-րդ հորիզոնականները Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Կանխվել է միգրանտների նոր ներխուժում Իսպանիայի Սեուտա քաղաք Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Եգորլիկ գետը քշել-տարել է վեցամյա տղայիԻնդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զnհերի թիվը հասել է 38-ի Արմավիրում սովի մատնված հայրն ու որդին նախկինում բարեկեցիկ են ապրել․ նոր մանրամասներԿիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են․ Փաշինյան (տեսանյութ) «Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովԱռանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակի տեսությունը Մենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա ԿոստանյանՄիկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Եկեղեցիները՝ գողերի թիրախում․ գողացված պարագաների մի մասը հասցրել են վաճառել Սուրճը խափանել է Տյումեն-Բաքու չվերթի իրականացումը․ ինչ է հայտնի «Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԿյանքից հեռացել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն և օլիմպիական մեդալակիր Ռուֆատ Ռիսկիեւը Ավետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանՀայաստանի Մաչու Պիկչուն․ ժայռերի մեջ կորած գյուղի պատմությունըԻնչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան․ մամուլը բացահայտել է զույգի ամուսնական պայմանագրի մանրամասները Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասներըԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 8 վագոն ցորեն Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Ավետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԽոշոր վթար Երևանում դատախազի մասնակցությամբ, կան վիրավորներ Անապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջԱՄԷ-ի նավ է հարձակման ենթարկվել Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԼքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացելԿենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Ուկրաինան հարված է հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական գործարանին ԱՄՆ Միչիգան ​​նահանգում կրակոցներ են եղել, հինգ մարդ սպանվել է, մեկը՝ վիրավորվել Այսօր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանի ծննդյան օրն է Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին «Հրապարակ»․ Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, էլեկտրական լարեր, մեքենաներ, տապալվել են ծառեր և այլն (լուսանկարներ) Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանը պատմեց՝ ինչպես է բեզնինը լցրել վառարանի մեջ ու հրդեհը բռնկվել