Կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզում կատարած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
SOCIETYՃառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում կատարած 49-ամյա Արմենակ Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
«Մեկ անգամ վիրահատել ենք, վիրակապումներ էինք արել, 6 օր պայքարել ենք, սակայն չհաջողվեց փրկել նրա կյանքը, քանի որ այրվածքները շատ էին: Շնչուղիների մոտ 70 տոկոսն այրված էր»,- ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



