Կառավարության շենքի առջեւ ինքնահրկիզում կատարած քաղաքացին հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում մահացել է սեպտեմբերի 9-ին կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում կատարած 49-ամյա Արմենակ Պետրոսյանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրրվածքաբանության բաժանմունքի վարիչ Կարինե Բաբայանը:
«Մեկ անգամ վիրահատել ենք, վիրակապումներ էինք արել, 6 օր պայքարել ենք, սակայն չհաջողվեց փրկել նրա կյանքը, քանի որ այրվածքները շատ էին: Շնչուղիների մոտ 70 տոկոսն այրված էր»,- ասաց նա:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիներն արագ նկատել են եւ հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի եւ մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



