Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում են
SPORTՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տոնել: Սեպտեմբերի 14-ին նրանք կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:
Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



