Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամ Թուրքիայում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում են
ՍՊՈՐՏՀայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Թուրքիայի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայում ընթացող միջազգային խոշոր մրցաշարում Հայաստանի երեք ներկայացուցիչներ դուրս են եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը քառորդ եզրափակիչում հաղթանակներ են տոնել: Սեպտեմբերի 14-ին նրանք կմրցեն եզրափակիչ դուրս գալու համար:
Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



