Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Կերակրի աղ. սպիտակ մա՞հ, թե՞ կյանքի իմաստ

SOCIETY

Մենք գիտենք, որ...

Կերակրի աղը «սպիտակ մահ» է: Ինչքան քիչ օգտագործվի, այնքան օրգանիզմը առողջ կլինի:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Անգամ կարելի է ասել, որ կերակրի աղը ոչ միայն «սպիտակ մահ» չէ, այլ հակառակը՝ այն «կյանքի իմաստն» է: Իհարկե, արդեն երկար ժամանակ է, որ մեզ բժիշկները ասում են, թե աղի օգտագործումը բացառապես վնասում է օրգանիզմին, բայց այստեղ մի պրոբլեմ կա՝ չկա ոչ մի հաստատված տվյալ կամ կատարված հետազոտության արդյունք, որը հաստատի, որ աղի քիչ քանակի օգտագործումը, կամ ընդհանրապես չօգտագործելը իջեցնում է ինսուլտ կամ ինֆարկտ ստանալու հավանականությունը և կարող է երկարացնել կյանքը: Ավելին, որոշ մասնագետներ համարում են, որ աղից հրաժարվելը ավելի վատ հետևանքների կհասցնի:

Աղի քանակը, ըստ մասնագետների, որոշակի կապ ունի ճնշման հետ: Հարցն այն է, որ օգանիզմում աղի պարունակությունը նպաստում է օրգանիզմում հեղուկի ավելցուկ քանակ մնալու հետ, որպեսզի կարգավորվի աղա–ջրային բալանսը: Աղի մեծ քանակը ստիպում է, որ օրգանիզմում հեղուկը շատ մնա, այսինքն՝ արյան քանակը շատ է լինում, որը և բերում է ճնշման բարձրացման, այսինքն՝ հիպերտոնիա է առաջանում, որն էլ նպաստում է սիրտ–անոթային հիվանդությունների, մասնավորաբար՝ ինֆարկտի և ինսուլտի առաջացմանը: Հենց այս տեսությունն էլ հիմք է դարձել, որ աղին պատերազմ հայտարարվի: Բայց այս ամենը՝ միայն տեսականորեն: Իսկ հաստատող ոչ մի փաստ չկա: Իրականում արդեն բարձր ճնշում ունեցող մարդկանց մոտ աղի քանակության պակասեցումը մինչև օրական 4–5 գրամի բերում է ճնշման անկման, բայց ընդամենը առավելագույնը 3–5 կետով, այսինքն, եթե ճնշումը 145/90 էր, կարող է դառնալ 140/87, ինչն, իհարկե, աննշան ցուցանիշ է, որպեսզի հեռուն գնացող եզրակացություններ արվեն: Իսկ ահա ընդհանրապես բարձր ճնշում չունեցող մարդկանց մոտ աղի քանակի այդ սահմանափակումը ճնշումը իջեցնում է ընդամենը 1–2 կետով, և այդ փորող արձանագրել: Ի դեպ, աղի քանակը պակասեցնելիս ճնշումը իջեցնելու այս էֆեկտը ժամանակավոր է, քանի դեռ օրգանիզմը չի հարմարվել իր այս նոր վիճակին, այդ գործողությունը երկարաժամկետ կատարելիս ճնշում ունեցող անձի ճնշումը գալիս է հին ցուցանիշին: Ասենք նաև, որ արյան ճնշումը կարելի է իջեցնել բազմաթիվ մեթոդներով, օրինակ՝ 2 կետով ճնշումը ընկնում է մարմնի քաշը ընդամենը 3 կիլոգրամով գցելու դեպքում: Այս ամենին կարելի է ավելացնել, որ որոշ մասնագետներ գտնում են, որ աղի քանակի պակասեցումը անգամ ավելի վտանգավոր է և կարող է վնասել առողջությանը: Բավական է միայն հիշել այն, որ հղի կինը «թթու» շատ է սիրում, իսկ ինչո՞ւ: Իհարկե, աղի քանակությունը լրացնելու համար, որը մեծ քանակով կլանում է պտուղը: Փղերը հարյուրավոր կիլոմետրեր քայլում են միայն նրա համար, որ ճաշակեն հող, որը աղ է պարունակում :

Մարդիկ աղ օգտագործում են ամենաքիչը 10 000 տարի՝ սկսած այն ժամանակներից, երբ մսին առաջին անգամ աղ ցանեցին: Մոտավորապես 5000 տարի առաջ չինացիները պարզեցին, որ աղ դրած մթերքը ուշ է փչանում և ձմեռվա համար կարելի է մթերք կուտակել: Ժամանակի ընթացքում աղը արժեքավոր մթերք դարձավ: Անգամ դրա պատճառով պատերազմներ են եղել: «Սալաթ» բառը առաջանում է հենց իտալերեն աղ բառից, քանի որ հռոմեացիները բանջարեղենը աղ էին դնում: Հայերեն էլ այդպես է՝ «աղցան»: Աղի օգտագործման վերին շեմը ընկնում է մինչև 19–րդ դարի վերջը՝ մինչև սառնարանի հայտնագործումը: Սառնարանում մթերքը կարելի է պահել առանց աղ դնելու: Բայց հիմա էլ դեռ ընդունված է, որ թանկ հյուրին դիմավորում են աղուհացով:

Հին գիտնական Պլինոս Ավագը համարում էր, որ աշխարհում երկու դեղ կա՝ արևը և աղը: Վերջինս, ի դեպ, հնում իրոք նաև որպես դեղ են օգտագործել: Ներկայումս հայտնի է, որ աղի պակասությունը բերում է թուության, ախորժակի կորստի, սրտխառնոցի, փսխման: Հաստատված է, որ աղը լավ հակադեպրեսանտ է, այն կարևոր է նաև 1–ին խմբի շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ կարգավորում է շաքարի պարունակությունը օրգանիզմում, համարվում է, որ աղի քիչ պարունակությունը նպաստում է օրգանիզմում խոլեսթերինի և տրիգլիցերատների քանակի աճին, իսկ մեծ քանակը կարգավորում է սերոտոնինի և մելատոնինի նորմալ շրջանառությանը ուղեղում և նպաստում է Այցհեյմերի հիվանդության պրոֆիլակտիկային: Եվ վերջ ի վերջո պետք է հիշել, որ ցանկացած նյութ դեղ կամ թույն դառնում է միայն նրա քանակից կախված, ամեն ինչ պետք է չափավոր լինի:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League