Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Կան բավարար հիմքեր տնտեսական բարձր արդյունավետությամբ կազմակերպելու համար

SOCIETY


Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ երկաթուղու շրջափակման պայմաններում բեռների և ուղևորների մեծածավալ միջպետական փոխադրումներն իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով: Բնականաբար, ավտոմոբիլային փոխադրումների դեպքում ծախսերը մեծանում են, ինչը բացասաբար է անդրադառնում փոխադրվող բեռների ինքնարժեքի վրա:

Բեռների 60–75%–ը հանրապետություն է ներկրվում կամ արտահանվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, ինչպես ընդունված է ասել՝ «անիվների վրա», ինչը խիստ ծախսատար է: Աշխարհում ավտոտրանսպորտով մեծածավալ բեռնափոխադրումների արդյունավետ պրակտիկան վաղուց է հայտնի: Դեռևս 20–րդ դարի 80– ական թվականներից Ամերիկայի Միացյալ Նահանգներում մինչև 3000 կմ բազուկով բեռնափոխադրումները երկաթգծից զանգվածաբար անցան ավտոտրանսպորտով փոխադրումների: Դա պայմանավորված էր երկու կարևոր հանգամանքներով. նախ՝ ավտոմոբիլի մեկ առանցքի վրա թույլատրելի բեռնվածությունը ԱՄՆ–ի ճանապարհներին 10տ է (ՀՀ–ում և ՌԴ–ում՝ 6 տոննա), օգտագործվում են 30–40 տ բեռնատարողությամբ ավտոմոբիլներ, որոնց վառելիքի տեսակարար ծախսը կազմում է 10–12 գ/տ.կմ, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 30–36 գ/տ.կմ: Երկրորդը՝ բեռը «դռնից դուռ» տրանսպորտային–տեխնոլոգիայի հայտնի առավելություններն են: Բացի այդ՝ ավտոտրանսպորտային միջոցների բարձր շահագործական հուսալիության շնորհիվ, որն ապահովվում է դրանց տեխնիկական շահագործման արդյունավետ կազմակերպման միջոցով, ցածր են շահագործական, սպասարկման և կանոնակարգված նորոգման ծախսերը: 

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նույնպես կան բավարար հիմքեր ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները կազմակերպել տնտեսական բարձր արդյունավետությամբ, փոխադրումների համեմատաբար ցածր ինքնարժեքով՝ միաժամանակ բարելավելով երթևեկության անվտանգությունը: Դա վերաբերում է ոչ միայն միջպետական փոխադրումներին, այլ նաև ներպետական ավտոփոխադրումներին: Ընդհանուր մոտեցումով դիտարկենք մի քանի հիմնարար հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների տրանսպորտային–տեխնոլոգիական գործընթացների կազմակերպման գործում: Նշենք, որ հանրապետության տարածքում ավտոտրանսպորտի շահագործման կանոնակարգումը և, ընդհանրապես, տրանսպորտային խնդիրների օրենսդրական լուծումները վերապահված են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը, որն իր գործառույթներն ապահովում է ըստ «ՀՀ տրանսպորտի մասին» օրենքի (1998թ.):

Հիմնախնդիրը պահանջում է ժամանակակից լուծումներ՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով.

ա) Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների մեծ բազմազանությունը. սկսած նախկին խորհրդային ԶԻԼ, ԳԱԶ, ՄԱԶ, ԿրԱԶ, ԿաՄԱԶ «ընտանիքի» ավտոմոբիլներից մինչև ժամանակակից ԴԱՖ, ՄԱՆ, Վոլվո, Սկանիա, Մագիրուս, Միցուբիշի և այլ «ընտանիքի» ավտոմոբիլներն ունեն չափազանց տարբեր տեխնիկական շահագործման կանոնակարգեր: ՀՀ–ում գործող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կարգը, հաստատված ՀՀ Կառավարության կողմից 2007թ. սեպտեմբերի 13–ին, դեկլարատիվ փաստաթուղթ է՝ առանց նորմատիվ բազայի, որի գործնական արժեքը շոշափելի չէ: Բացի ՌԴ–ում արտադրված ավտոմոբիլներից,  մյուս ավտոմոբիլների տեխնիկական շահագործումը հիմնվում է արտադրողի կողմից տրվող «Սերվիսային գրքի» վրա: Սակայն ՀՀ լեռնային շահագործման 2–րդ և 3–րդ կատեգորիայի պայմանները պահանջում են սպասարկման կանոնակարգված նորոգումների պարբերականության և անվանացանկի ճշտումներ, ինչը, ցավոք, հանրապետությունում կարգավորված չէ և արտացոլված չէ համապատասխան օրենքներում: Այստեղից բխում են մի շարք հարցեր ավտոմոբիլների տեխնիկական շահագործման կանոնակարգման վերաբերյալ, որոնք իրենց որոշակի ազդեցությունն են թողնում փոխադրումների ինքնարժեքի և երթևեկության անվտանգության վրա:

բ) Փոխադրումների կազմակերպման ոլորտում առկա է լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն: Մասնավորապես՝ ուղևորատար կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար տնտեսվարող սուբյեկտների մրցույթի կազմակերպումը, անցկացումը և հաղթողի ընտրությունը, ուղևորատար տրանսպորտում միջպետական փոխադրումների կանոնակարգումը, հատկապես լիցենզավորումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ–ից դեպի ՌԴ առկա է ավտոբուսներով մեծ ուղևորահոսք, անհրաժեշտ է կանոնակարգել համապատասխան շարժակազ մի ընտ րու թյու նը, վա րորդ ն ե ր ի և տնտեսվարողի կողմից լիցենզիայի առկայությունը և այլն:

«ՀՀ տրանսպորտի մասին» օրենքը (հոդված 26, կետ 1) չի նախատեսում ուղևորների ապահովագրում ուղևորատար ավտոբուսային փոխադրումների դեպքում: Փոխադրումների այս տեսակը ինքնարժեքից ցածր լինելու պատճառով մեծ մասսայականություն և աճի միտում ունի: Այս խնդիրը կարելի է լուծել պարտադիր ապահովագրման օրենսդրական ակտի ընդունման միջոցով: Վերջնական կարգավորված չեն տաքսամոտորային փոխադրումները, որոնք ունեն մշտական «արդիականություն»:

գ) Տրանսպորտային գործառության և ոլորտի ճյուղային ենթակառուցվածքների լիցենզավորման խնդրի արդի վիճակը բավարար չէ անհրաժեշտ և երաշխավորված մակարդակի ծառայություններ մատուցելու համար: Խնդիրը վերաբերում է հատկապես տեխնիկական սպասարկման բազում արհեստանոցներին, որոնք չունեն անհրաժեշտ սարքավորումներ, ստենդներ, իսկ մասնագետների որակավորումը կասկածելի է: Այստեղ չափազանց վտանգավոր է ավտոմոբիլների ակտիվ անվտանգության համակարգերն ու մեխանիզմները նորոգողների աշխատանքի արդյունքը, որոնք չունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա: ՀՀ–ում կոմերցիոն բարձր բեռնատարողությամբ արևմտյան արտադրության ավտոմոբիլների սպասարկման և նորոգման համապատասխան կայանների գրեթե բացակայության պատճառով վարորդները դիմում են ՌԴ Կրասնոդարի, Ռոստովի, Վորոնեժի, Մոսկվայի և այլ քաղաքների տեխնիկական սպասարկման կայաններ, ինչն առաջացնում է կազմակերպչական լուրջ դժվարություններ:

դ) Բեռնափոխադրումների միացյալ, կանոնակարգող (դիսպետչերիզացնող) ընկերության կազմակերպումը, որը համացանցում հասանելի ձևով կարող է տալ ՀՀ–ից դեպի արտերկիր և հակառակ ուղղությամբ բեռների փոխադրումների պահանջարկի մասին տեղեկատվություն, կարող է մեծապես օգնել փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, էականորեն կրճատել ավտոմոբիլների դատարկ վազքը և ապահովել արդյունավետ ու շահութաբեր տրանսպորտային աշխատանք:

ե) ՀՀ–ում շահագործվող ավտոմոբիլների տարեկան տեխնիկական զննման խնդիրը գրեթե լուծվել էր տեխնիկական զննման կայանների միջոցով, որոնք կահավորված էին ժամանակակից համապատասխան սարքավորումներով: Դա լուրջ ազդեցություն էր թողնում ավտոմոբիլների տեխնիկական վիճակի հսկողության, երթևեկության անվտանգության և նորոգման անհրաժեշտության բացահայտման վրա: Տարիների ընթացքում այն վերածվեց կոմերցիոն բանկերի կողմից ավտոմոբիլների սեփականատերերից ֆինանսական ֆիսկալ գործունեության գործառույթի, թեև ընդհանուր առմամբ կան ֆորմալ բնույթի պահանջներ, որոնք սակայն չեն կատարվում: Այս խնդիրը պահանջում է կոնկրետ լուծում:

Արդի պայմաններում կարևորագույն խնդիր է գյուղատնտեսական բեռների, հատկապես սննդամթերքի փոխադրումների կազմակերպման կանոնակարգումը. հաց– հացամթերք, միս–մսամթերք, կաթ–կաթնամթերք, արագ փչացող բանջարաբոստանային և այլ բեռներ փոխադրող հատուկ շարժակազմի անբավարար քանակի պատճառով խախտվում են բեռների փոխադրման կանոնները, սանիտարական նորմերը և, վերջին հաշվով, սպառողների իրավունքները:

Հատուկ կարևորություն է ստացել խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին ամառային արոտավայրեր տեղափոխելու խնդիրը՝ այդ նպատակի համար նախատեսված կիսակցորդների բացակայության պատճառով. երթևեկության անվտանգության անհրաժեշտ պայմանները խաթարվում են ավտոմոբիլային ճանապարհներով կենդանիներին «քշելու» պատճառով, հատկապես օրվա մութ ժամերին:

Եվ, վերջապես, երթևեկության անվտանգության տեսակետից առկա խնդիրների լուծումը պահանջում է ճանապարհատրանսպորտային պատահարների որակական, քանակական, տոպոգրաֆիկ վերլուծություններ, որոնք հնարավորություն կտան բացահայտել դրանց առաջացման պատճառահետևանքային կապերը, դրանց առաջացման և կուտակումների դիսլոկացիաները: Նշված վերլուծությունների հիման վրա (երբ կբացահայտվեն ՃՏՊ առաջացման հիմնական պատճառները՝ արագության գերազանցում, ՃԵԿ–ի խախտումներ, անբարեկարգ ճանապարհներ, ավտոմոբիլի տեխնիկական անսարքություն և այլն) հնարավոր կլինի մշակել կանխարգելիչ միջոցառումներ դրանց քանակի և հետևանքների նվազեցման ուղղությամբ: Բացի այդ՝ հանրապետության ճանապարհափողոցային ցանցում առկա երթևեկության կազմակերպման բարելավման խնդիրների լուծումը էականորեն կնպաստի ճանապարհների բացթողման ունակության մեծացմանը և երթևեկության անվտանգության բարձրացմանը:

Վերջին խնդրի հրատապությունը պայմանավորված է հանրապետության տարածքում ՃՏՊ–ների և դրանց հետևանքով զոհերի, վիրավորների ու նյութական վնասների աճի միտումով: Ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ հանրապետության ճանապարհափողոցային ցանցում պատահարների ամենատարածված տեսակը հետիոտնի վրաերթերն են, ընդ որում՝ զոհերը և վիրավորները գերակշռում են հատկապես վրաերթի ժամանակ: Պատճառներն այստեղ բազմաթիվ են, սակայն կա դոմինանտ պատճառ՝ վարորդի և հետիոտնի կողմից ՃԵԿ–ի պահանջների հաճախակի անտեսումը: Մեր կարծիքով, անհրաժեշտ է զանգվածային լրատվամիջոցներով հանրապետության ազգաբնակչության համար կազմակերպել ՃԵԿ–ի ուսուցում հետիոտների և վարորդների համար՝ ավտոմոբիլի վարման տակտիկայի և հնարքների վերաբերյալ, հատկապես կարևորելով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների վարորդների աշխատանքի ու հանգստի ռեժիմի կանոնակարգի պահպանումը և այլն: 

Եվս մեկ կարևոր հարց՝ վարորդների պրոֆեսիոնալ ուսուցման և գիտելիքների մակարդակի վերաբերյալ: Ավտոմոբիլի վարման հնարքների ճիշտ կիրառման միջոցով հնարավոր է ապահովել վառելիքի ծախսի տնտեսում և շարժիչից թունավոր արտանետումների նվազեցում: Այս խնդիրները մատչելի ձևով ազգաբնակչությանը, հատկապես վարորդներին հասցնելը ևս կարևոր պետական նշանակություն ունի:

Այս և բազում այլ հարցերի լուծման եղանակների ուսումնասիրությունը, հետազտումը, վերլուծությունը և գործնական միջոցառումների մշակումը կարևոր նշանակություն ունի հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի՝ ավտոտրանսպորտի ու դրա ենթակառուցվածքների զարգացման և երթևեկության անվտանգության ապահովման գործում:

Այսօրվա վիճակով հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակման, հաստատման և դրանց կատարման վերահսկողության ապահովումը պահանջում է տեխնիկական և կազմակերպական տեսակետից մասնագետների պատրաստում և տեղաբաշխում:

Ներկայացված հիմնախնդրում շարադրված լուծումների վերաբերյալ տրանսպորտային և տրանսպորտային–առաքման ընկերությունները կարող են խորհրդատվություն ստանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնում, իսկ գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետում երկու մասնագիտացումներով՝ «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», ուսանող երիտասարդները, ովքեր ստանում են ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ, կարող են ավտոտրանսպորտի շահագործման, սպասարկման և երթևեկության անվտանգության կազմակերպման բնագավառներում իրականացնել շարադրված խնդիրների արդյունավետ լուծումներ:

Ն.Ա.ԲԱԶԻԿՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսոր Կ.Հ.ՄՈՍԻԿՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League