Երևան, 07.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կան բավարար հիմքեր տնտեսական բարձր արդյունավետությամբ կազմակերպելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Հանրապետությունը երկար տարիներ երկաթուղու շրջափակման պայմաններում բեռների և ուղևորների մեծածավալ միջպետական փոխադրումներն իրականացնում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով: Բնականաբար, ավտոմոբիլային փոխադրումների դեպքում ծախսերը մեծանում են, ինչը բացասաբար է անդրադառնում փոխադրվող բեռների ինքնարժեքի վրա:

Բեռների 60–75%–ը հանրապետություն է ներկրվում կամ արտահանվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով, ինչպես ընդունված է ասել՝ «անիվների վրա», ինչը խիստ ծախսատար է: Աշխարհում ավտոտրանսպորտով մեծածավալ բեռնափոխադրումների արդյունավետ պրակտիկան վաղուց է հայտնի: Դեռևս 20–րդ դարի 80– ական թվականներից Ամերիկայի Միացյալ Նահանգներում մինչև 3000 կմ բազուկով բեռնափոխադրումները երկաթգծից զանգվածաբար անցան ավտոտրանսպորտով փոխադրումների: Դա պայմանավորված էր երկու կարևոր հանգամանքներով. նախ՝ ավտոմոբիլի մեկ առանցքի վրա թույլատրելի բեռնվածությունը ԱՄՆ–ի ճանապարհներին 10տ է (ՀՀ–ում և ՌԴ–ում՝ 6 տոննա), օգտագործվում են 30–40 տ բեռնատարողությամբ ավտոմոբիլներ, որոնց վառելիքի տեսակարար ծախսը կազմում է 10–12 գ/տ.կմ, այն դեպքում, երբ այդ ցուցանիշը մեզ մոտ կազմում է 30–36 գ/տ.կմ: Երկրորդը՝ բեռը «դռնից դուռ» տրանսպորտային–տեխնոլոգիայի հայտնի առավելություններն են: Բացի այդ՝ ավտոտրանսպորտային միջոցների բարձր շահագործական հուսալիության շնորհիվ, որն ապահովվում է դրանց տեխնիկական շահագործման արդյունավետ կազմակերպման միջոցով, ցածր են շահագործական, սպասարկման և կանոնակարգված նորոգման ծախսերը: 

Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետությունում նույնպես կան բավարար հիմքեր ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները կազմակերպել տնտեսական բարձր արդյունավետությամբ, փոխադրումների համեմատաբար ցածր ինքնարժեքով՝ միաժամանակ բարելավելով երթևեկության անվտանգությունը: Դա վերաբերում է ոչ միայն միջպետական փոխադրումներին, այլ նաև ներպետական ավտոփոխադրումներին: Ընդհանուր մոտեցումով դիտարկենք մի քանի հիմնարար հարցեր, որոնք կարևոր նշանակություն ունեն ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումների տրանսպորտային–տեխնոլոգիական գործընթացների կազմակերպման գործում: Նշենք, որ հանրապետության տարածքում ավտոտրանսպորտի շահագործման կանոնակարգումը և, ընդհանրապես, տրանսպորտային խնդիրների օրենսդրական լուծումները վերապահված են ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը, որն իր գործառույթներն ապահովում է ըստ «ՀՀ տրանսպորտի մասին» օրենքի (1998թ.):

Հիմնախնդիրը պահանջում է ժամանակակից լուծումներ՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով.

ա) Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների մեծ բազմազանությունը. սկսած նախկին խորհրդային ԶԻԼ, ԳԱԶ, ՄԱԶ, ԿրԱԶ, ԿաՄԱԶ «ընտանիքի» ավտոմոբիլներից մինչև ժամանակակից ԴԱՖ, ՄԱՆ, Վոլվո, Սկանիա, Մագիրուս, Միցուբիշի և այլ «ընտանիքի» ավտոմոբիլներն ունեն չափազանց տարբեր տեխնիկական շահագործման կանոնակարգեր: ՀՀ–ում գործող ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման կարգը, հաստատված ՀՀ Կառավարության կողմից 2007թ. սեպտեմբերի 13–ին, դեկլարատիվ փաստաթուղթ է՝ առանց նորմատիվ բազայի, որի գործնական արժեքը շոշափելի չէ: Բացի ՌԴ–ում արտադրված ավտոմոբիլներից,  մյուս ավտոմոբիլների տեխնիկական շահագործումը հիմնվում է արտադրողի կողմից տրվող «Սերվիսային գրքի» վրա: Սակայն ՀՀ լեռնային շահագործման 2–րդ և 3–րդ կատեգորիայի պայմանները պահանջում են սպասարկման կանոնակարգված նորոգումների պարբերականության և անվանացանկի ճշտումներ, ինչը, ցավոք, հանրապետությունում կարգավորված չէ և արտացոլված չէ համապատասխան օրենքներում: Այստեղից բխում են մի շարք հարցեր ավտոմոբիլների տեխնիկական շահագործման կանոնակարգման վերաբերյալ, որոնք իրենց որոշակի ազդեցությունն են թողնում փոխադրումների ինքնարժեքի և երթևեկության անվտանգության վրա:

բ) Փոխադրումների կազմակերպման ոլորտում առկա է լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն: Մասնավորապես՝ ուղևորատար կանոնավոր փոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների համար տնտեսվարող սուբյեկտների մրցույթի կազմակերպումը, անցկացումը և հաղթողի ընտրությունը, ուղևորատար տրանսպորտում միջպետական փոխադրումների կանոնակարգումը, հատկապես լիցենզավորումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ–ից դեպի ՌԴ առկա է ավտոբուսներով մեծ ուղևորահոսք, անհրաժեշտ է կանոնակարգել համապատասխան շարժակազ մի ընտ րու թյու նը, վա րորդ ն ե ր ի և տնտեսվարողի կողմից լիցենզիայի առկայությունը և այլն:

«ՀՀ տրանսպորտի մասին» օրենքը (հոդված 26, կետ 1) չի նախատեսում ուղևորների ապահովագրում ուղևորատար ավտոբուսային փոխադրումների դեպքում: Փոխադրումների այս տեսակը ինքնարժեքից ցածր լինելու պատճառով մեծ մասսայականություն և աճի միտում ունի: Այս խնդիրը կարելի է լուծել պարտադիր ապահովագրման օրենսդրական ակտի ընդունման միջոցով: Վերջնական կարգավորված չեն տաքսամոտորային փոխադրումները, որոնք ունեն մշտական «արդիականություն»:

գ) Տրանսպորտային գործառության և ոլորտի ճյուղային ենթակառուցվածքների լիցենզավորման խնդրի արդի վիճակը բավարար չէ անհրաժեշտ և երաշխավորված մակարդակի ծառայություններ մատուցելու համար: Խնդիրը վերաբերում է հատկապես տեխնիկական սպասարկման բազում արհեստանոցներին, որոնք չունեն անհրաժեշտ սարքավորումներ, ստենդներ, իսկ մասնագետների որակավորումը կասկածելի է: Այստեղ չափազանց վտանգավոր է ավտոմոբիլների ակտիվ անվտանգության համակարգերն ու մեխանիզմները նորոգողների աշխատանքի արդյունքը, որոնք չունեն համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա: ՀՀ–ում կոմերցիոն բարձր բեռնատարողությամբ արևմտյան արտադրության ավտոմոբիլների սպասարկման և նորոգման համապատասխան կայանների գրեթե բացակայության պատճառով վարորդները դիմում են ՌԴ Կրասնոդարի, Ռոստովի, Վորոնեժի, Մոսկվայի և այլ քաղաքների տեխնիկական սպասարկման կայաններ, ինչն առաջացնում է կազմակերպչական լուրջ դժվարություններ:

դ) Բեռնափոխադրումների միացյալ, կանոնակարգող (դիսպետչերիզացնող) ընկերության կազմակերպումը, որը համացանցում հասանելի ձևով կարող է տալ ՀՀ–ից դեպի արտերկիր և հակառակ ուղղությամբ բեռների փոխադրումների պահանջարկի մասին տեղեկատվություն, կարող է մեծապես օգնել փոխադրումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին, էականորեն կրճատել ավտոմոբիլների դատարկ վազքը և ապահովել արդյունավետ ու շահութաբեր տրանսպորտային աշխատանք:

ե) ՀՀ–ում շահագործվող ավտոմոբիլների տարեկան տեխնիկական զննման խնդիրը գրեթե լուծվել էր տեխնիկական զննման կայանների միջոցով, որոնք կահավորված էին ժամանակակից համապատասխան սարքավորումներով: Դա լուրջ ազդեցություն էր թողնում ավտոմոբիլների տեխնիկական վիճակի հսկողության, երթևեկության անվտանգության և նորոգման անհրաժեշտության բացահայտման վրա: Տարիների ընթացքում այն վերածվեց կոմերցիոն բանկերի կողմից ավտոմոբիլների սեփականատերերից ֆինանսական ֆիսկալ գործունեության գործառույթի, թեև ընդհանուր առմամբ կան ֆորմալ բնույթի պահանջներ, որոնք սակայն չեն կատարվում: Այս խնդիրը պահանջում է կոնկրետ լուծում:

Արդի պայմաններում կարևորագույն խնդիր է գյուղատնտեսական բեռների, հատկապես սննդամթերքի փոխադրումների կազմակերպման կանոնակարգումը. հաց– հացամթերք, միս–մսամթերք, կաթ–կաթնամթերք, արագ փչացող բանջարաբոստանային և այլ բեռներ փոխադրող հատուկ շարժակազմի անբավարար քանակի պատճառով խախտվում են բեռների փոխադրման կանոնները, սանիտարական նորմերը և, վերջին հաշվով, սպառողների իրավունքները:

Հատուկ կարևորություն է ստացել խոշոր և մանր եղջերավոր կենդանիներին ամառային արոտավայրեր տեղափոխելու խնդիրը՝ այդ նպատակի համար նախատեսված կիսակցորդների բացակայության պատճառով. երթևեկության անվտանգության անհրաժեշտ պայմանները խաթարվում են ավտոմոբիլային ճանապարհներով կենդանիներին «քշելու» պատճառով, հատկապես օրվա մութ ժամերին:

Եվ, վերջապես, երթևեկության անվտանգության տեսակետից առկա խնդիրների լուծումը պահանջում է ճանապարհատրանսպորտային պատահարների որակական, քանակական, տոպոգրաֆիկ վերլուծություններ, որոնք հնարավորություն կտան բացահայտել դրանց առաջացման պատճառահետևանքային կապերը, դրանց առաջացման և կուտակումների դիսլոկացիաները: Նշված վերլուծությունների հիման վրա (երբ կբացահայտվեն ՃՏՊ առաջացման հիմնական պատճառները՝ արագության գերազանցում, ՃԵԿ–ի խախտումներ, անբարեկարգ ճանապարհներ, ավտոմոբիլի տեխնիկական անսարքություն և այլն) հնարավոր կլինի մշակել կանխարգելիչ միջոցառումներ դրանց քանակի և հետևանքների նվազեցման ուղղությամբ: Բացի այդ՝ հանրապետության ճանապարհափողոցային ցանցում առկա երթևեկության կազմակերպման բարելավման խնդիրների լուծումը էականորեն կնպաստի ճանապարհների բացթողման ունակության մեծացմանը և երթևեկության անվտանգության բարձրացմանը:

Վերջին խնդրի հրատապությունը պայմանավորված է հանրապետության տարածքում ՃՏՊ–ների և դրանց հետևանքով զոհերի, վիրավորների ու նյութական վնասների աճի միտումով: Ուսումնասիրությունները և վերլուծությունները ցույց են տալիս, որ հանրապետության ճանապարհափողոցային ցանցում պատահարների ամենատարածված տեսակը հետիոտնի վրաերթերն են, ընդ որում՝ զոհերը և վիրավորները գերակշռում են հատկապես վրաերթի ժամանակ: Պատճառներն այստեղ բազմաթիվ են, սակայն կա դոմինանտ պատճառ՝ վարորդի և հետիոտնի կողմից ՃԵԿ–ի պահանջների հաճախակի անտեսումը: Մեր կարծիքով, անհրաժեշտ է զանգվածային լրատվամիջոցներով հանրապետության ազգաբնակչության համար կազմակերպել ՃԵԿ–ի ուսուցում հետիոտների և վարորդների համար՝ ավտոմոբիլի վարման տակտիկայի և հնարքների վերաբերյալ, հատկապես կարևորելով միջպետական ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսների վարորդների աշխատանքի ու հանգստի ռեժիմի կանոնակարգի պահպանումը և այլն: 

Եվս մեկ կարևոր հարց՝ վարորդների պրոֆեսիոնալ ուսուցման և գիտելիքների մակարդակի վերաբերյալ: Ավտոմոբիլի վարման հնարքների ճիշտ կիրառման միջոցով հնարավոր է ապահովել վառելիքի ծախսի տնտեսում և շարժիչից թունավոր արտանետումների նվազեցում: Այս խնդիրները մատչելի ձևով ազգաբնակչությանը, հատկապես վարորդներին հասցնելը ևս կարևոր պետական նշանակություն ունի:

Այս և բազում այլ հարցերի լուծման եղանակների ուսումնասիրությունը, հետազտումը, վերլուծությունը և գործնական միջոցառումների մշակումը կարևոր նշանակություն ունի հանրապետության տնտեսության կարևորագույն ոլորտներից մեկի՝ ավտոտրանսպորտի ու դրա ենթակառուցվածքների զարգացման և երթևեկության անվտանգության ապահովման գործում:

Այսօրվա վիճակով հանրապետությունում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և տեխնիկական նորմատիվ ակտերի մշակման, հաստատման և դրանց կատարման վերահսկողության ապահովումը պահանջում է տեխնիկական և կազմակերպական տեսակետից մասնագետների պատրաստում և տեղաբաշխում:

Ներկայացված հիմնախնդրում շարադրված լուծումների վերաբերյալ տրանսպորտային և տրանսպորտային–առաքման ընկերությունները կարող են խորհրդատվություն ստանալ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ավտոմոբիլների և տրակտորների ամբիոնում, իսկ գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետում երկու մասնագիտացումներով՝ «Փոխադրումների կազմակերպումը և կառավարումը տրանսպորտում», «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում», ուսանող երիտասարդները, ովքեր ստանում են ժամանակակից պահանջներին համապատասխան գիտելիքներ, կարող են ավտոտրանսպորտի շահագործման, սպասարկման և երթևեկության անվտանգության կազմակերպման բնագավառներում իրականացնել շարադրված խնդիրների արդյունավետ լուծումներ:

Ն.Ա.ԲԱԶԻԿՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոֆեսոր Կ.Հ.ՄՈՍԻԿՅԱՆ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դոցենտ

 

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7աստիճանով Ցինհայ նահանգում ոչխարները արածում են արևային վահանակների տակԻնչ դեր ունի ԶՊՄԿ-ն Հայաստանի տնտեսության մեջԻրենք ուրիշ ձև չունեն, 25% ռեյտինգով չեն կարող իշխանություն ունենալ․ Սամվել Կարապետյանը՝ ՔՊ-ին ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Էլինար Վարդանյանը պատասխանում է լրագրողների հարցերին Փորձելու ենք անել այնպես, որ մեր Էջմիածինը դառնա այնպիսին, ինչպիսին մուսուլմանների համար Մեքքան է. Կարապետյան Ֆուտբոլ ավազի վրա. բրազիլական «հոբբի», որ գրավեց աշխարհը. «Փաստ»Իշխանության բերեցիք կյանքում ոչինչ չստեղծած շանտաժիստի, ով հիմա էլ, պամպերսը հագած, նույնն է անում. Սամվել Կարապետյան Ամոթ է, երբ 8 տարի երկիր ես կառավարում, բայց քո երկրում երեխաները սոված են քնում. Սամվել Կարապետյան Սրիկայություն էր մեր ժողովրդի, հիմարություն՝ դաշնակցի հանդեպ. Սամվել Կարապետյանը՝ Զելենսկու այցի մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 մայիսի). Արձանագրվել է հազվագյուտ տիեզերական երևույթ. «Փաստ»Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան Հայաստանում կլինի օրենք, արդարություն, արդարադատություն, իրենք կորոշեն մարդկանց մեղքերը․ Կարապետյանը՝ իշխանության գալու դեպքում ՔՊ-ականների պատասխանատվության մասին Փաշինյանը Մակրոնի հետ թող ռազմատնտեսական փոխօգնության պայմանագիր ստորագրեր, ոչ թե… Սամվել Կարապետյան Երբ բացենք սահմանները Թուրքիայի հետ, գյուղատնտեսություն չենք ունենալու. Սամվել Կարապետյան Հենց Փաշինյանը վերընտրվեց, ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի գուբերնիա ենք դառնալու. Սամվել Կարապետյան Հուսով եմ՝ կանեն ճիշտ ընտրություն, կաջակցեն մեր դաշինքին. Կարապետյանը՝ քաղաքական ուժերի մասին Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում. «Փաստ»Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ) Արցախցիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են և ունեն ընտրելու իրավունք․ Սայիդա ՊողոսյանՆիկոլին սկի իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում, ես ի՞նչ մեկնաբանեմ իրեն. Սամվել Կարապետյան Վստահ ենք, որ այդ օրը գալու է, ստանալու ենք հաղթողի մանդատը, ձևավորելու ենք կառավարություն. Սամվել Կարապետյան Եթե դու լավ առաջնորդ ես, ուրեմն լավն ես թե՛ բիզնեսում, թե՛ պետություն ղեկավարելիս. Սամվել Կարապետյան Արդյո՞ք արդարացված էր Վլադիմիր Զելենսկու ժամանումը Երևան․ Նառա Գևորգյան Կառավարության երրորդ նիստ. հեղափոխություն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում. Ուժեղ ՀայաստանՓաշինյանը կատարել է իր ընտրությունը՝ ստորագրելով մի «չեկ», որի համար հայ ժողովուրդը կարող է ստիպված լինել վճարել շատ բարձր գին. «Փաստ»Բացառիկ. Ուղիղ եթերում մամուլի ասուլիս` հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. տեսանյութ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան Դիմում եմ 44-օրյա պատերազմի և հայրենիքի պաշտպանությանը մասնակցած մեր տղաներին. Գագիկ ԾառուկյանՆիկոլ Փաշինյանը մնացել է Մաքսիմ Գալկինի հույսին. Էդմոն ՄարուքյանՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինի Ցույց ենք տալիս՝ ինքության ինչ վտանգ կա ու ինչպես ենք պաշտպանելու այն. Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի մամուլի ասուլիսը. ՈւղիղԻրանը կարող է ԱՄՆ-ի առաջարկի պատասխանը փոխանցել այսօր. CNN Ինչո՞ւ չլսեց Պուտինի նախազգուշացումները. «Փաստ»19-ամյա վարորդը երկու ամիս կմնա տնային կալանքի տակ. ՔԿ Գագաթնաժողովի փայլի տակ՝ նոր վտանգների ստվերը «Նարեկս կռիվ է տվել, տանկեր խոցել և փրկել իր ընկերների կյանքը». սերժանտ Նարեկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Ջրականում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»Իրավաքաղաքական հիմնավորում՝ բիբլիական Արարատ լեռան վերաբերյալ. Էդմոն ՄարուքյանՄեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը Եթե հաղթի «Ուժեղ Հայաստանը», մեր երկրում այլևս չի լինի ծայրահեղ աղքատություն․ Մենուա ՍողոմոնյանԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր «Երևանում ականատես եղանք երեսպաշտության հերթական մաստեր կլասին». «Փաստ»Իրաքյան Քուրդիստանից մինչև նախընտրական ցուցակ․ ինչ կապ ունի Ռոման Մուրադյանը «Հանրապետության» հետԱջակցությո՞ւն, թե՞ միջամտություն․ Մակրոնի հայտարարությունը նոր հարցեր է առաջացրել Արժե մի քիչ ավելի երկար մտածել. «Փաստ»Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿ Քվեարկելով Փաշինյանի օգտին, դու քվե ես տալիս Ալիևին. Ավետիք Չալաբյան Մայիսի 9-ին ժամը 10:30 կլինենք Մոնումենտի այգու մուտքի մոտ. ԴՕԿ և Համահայկական ճակատ