Վարչապետն այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է
SOCIETYՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,– գրում է վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



