Վարչապետն այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում այցելել է այսօր Կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզում իրականացրած քաղաքացուն:
Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար: Ցավում եմ շատ: Ծանր է շատ»,– գրում է վարչապետը։
Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել:
Քաղաքացիները կարողացել են նկատել և կրակը հանգցնել, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



