Թուրքիան ռազմական շարասյուն է ուղարկում դեպի սիրիական Իդլիբի հետ սահման (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSԹուրքական ռազմական շարասյունը շաբաթ գիշեր անցել է Քըլըս և Քըրըքհան քաղաքներով՝ շարժվելով դեպի Սիրիայի հետ սահման՝ Իդլիբ նահանգի շրջակայք:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» իրանական գործակալությունը՝ հղում անելով սիրիացի ընդդիմադիր ակտիվիստներին, թուրքական զինվորական շարասյունը բաղկացած է ավելի քան 300 տրանսպորտային միջոցից, այդ թվում՝ տանկեր, հրթիռային հեռահար համակարգեր, զրահամեքենաներ:
Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ թուրքական շարասյունն արդեն մտել է Սիրիա Քաֆր շրջանի անցումով՝ շարժվելով դեպի ապստամբների վերահսկողության տակ գտնվող առաջնագիծ Իդլիբ և Համա նահանգներում:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ նախօրեին ավիահարվածներ են իրականացրել Իդլիբում գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



