Թուրքիան ռազմական շարասյուն է ուղարկում դեպի սիրիական Իդլիբի հետ սահման (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական ռազմական շարասյունը շաբաթ գիշեր անցել է Քըլըս և Քըրըքհան քաղաքներով՝ շարժվելով դեպի Սիրիայի հետ սահման՝ Իդլիբ նահանգի շրջակայք:
Ինչպես հաղորդում է «Թանսիմ» իրանական գործակալությունը՝ հղում անելով սիրիացի ընդդիմադիր ակտիվիստներին, թուրքական զինվորական շարասյունը բաղկացած է ավելի քան 300 տրանսպորտային միջոցից, այդ թվում՝ տանկեր, հրթիռային հեռահար համակարգեր, զրահամեքենաներ:
Արաբական աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ թուրքական շարասյունն արդեն մտել է Սիրիա Քաֆր շրջանի անցումով՝ շարժվելով դեպի ապստամբների վերահսկողության տակ գտնվող առաջնագիծ Իդլիբ և Համա նահանգներում:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերը ռուսական օդուժի աջակցությամբ նախօրեին ավիահարվածներ են իրականացրել Իդլիբում գրոհայինների դիրքերի ուղղությամբ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



