Խոշոր ավտովթար Լոռիում. մեքենան բախվել է շինության պատին եւ կողաշրջվել (ֆոտո)
SOCIETYԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 12:00-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 48-ամյա Արմեն Հովհաննիսյանն իր վարած Renault մակնիշի 879 AL 61 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել «Ծաղկունք» ռեստորանային համալիրի մոտ քարե պարսպին եւ կողաշրջվել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:
Վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է «Մեգաշին» ՍՊԸ-ի հաշվեկշռում:



1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



